Ինչպես հայտնի է, այս օրերին 2018 թ.-ին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան, «Միսս Ռուսաստան 2003», մոդել, հաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրյովան իր հանգիստն է վայելել Հայաստանի տեսարժան վայրերում, այն էլ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընկերակցությամբ:
Վիկտորիա Լոպիրյովան եւ Հենրիխ Մխիթարյանը
Գեղեցկուհին սոցիալական ցանցերի իր էջերում պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում այցից, ժամեր առաջ էլ հետեւյալ գրառումն է կատարել.«Շնորհակալ եմ, Միկի, որ օգնեցիր այլ աչքով նայել սովորական երեւույթներին»,-գրել է նա եւ հայերենով շարունակել. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»:
Հենրիխ Մխիթարյանը եւ Վիկտորիա Լոպիրյովան
Նշենք, որ Վիկտորիան արդեն իսկ հրաժեշտ է տվել Հենրիխին ու Հայաստանին, եւ Սանկտ Պետերբուրգում է:):
Վիկտորիա Լոպիրյովան՝ Սանկտ Պետերբուրգում
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: