×


«Օսկար 2017»-ի հաղթողներն ու կազմակերպիչների «սկանդալային» սխալը

Կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունն այլեւս պատմություն է: Քիչ առաջ ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը, որը զերծ չի մնացել ինտրիգային միջադեպից: Կազմակերպիչները ստիպված են եղել ներողություն խնդրել այն բանի համար, որ սխալմամբ տարվա լավագույն ֆիլմ են հայտարարել «Լա-Լա Լենդ»-ը, այնինչ անվանակարգի իրական հաղթողը Բարի Ջենքինսի «Լուսնի լույս» (Moonlight) դրաման է:

Էմմա Սթոունը


«Լավագույն դերասանուհի» տիտղոսին արժանացել է Էմմա Սթոունը՝ «Լա-Լա Լենդ» ֆիլմում դերի համար: Նրա անունը հայտարարել է նախորդ տարի առաջին անգամ բաղձալի մրցանակին արժանացած դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն:  Այս տարվա լավագույն դերասանը Քեյսի Աֆլեքն է՝ «Մանչեսթերը ծովափին» ֆիլմում գլխավոր դերի համար:

Քեյսի Աֆլեքը


«Լա-Լա Լենդ» մյուզիքլի ռեժիսոր Դեմիեն Շազելն իր հետ տուն է տարել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգի համար նախատեսված արձանիկը: Այս ֆիլմը հաղթել է նաեւ «Լավագույն օպերատորական աշխատանք/բեմադրող նկարչի լավագույն աշխատանք/ լավագույն երգ/երաժշտություն» անվանակարգերում:



«Օտարալեզու լավագույն ֆիլմ»-ն իրանական «Վաճառող»-ն է (Forushande), անիմացիոն ֆիլմերի շարքում լավագույնը «Կենդանապոլիս»-ն է (Zootopia), իսկ տարվա լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Piper»-ը: Հաղթողների ամբողջական ցուցակին ծանոթացեք այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը՝  oscar.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW