«Ֆուլ հաուս» հումորային նախագծում Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանը երեկ նշել է ծննդյան 28-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է, որ այս տարի ծննդյան տոնակատարություն չի կազմակերպել, սակայն արդյունքում շատ լավ օր է ունեցել:
Մոսո Կարապետյանը՝ կնոջ հետ
Հոբելյարի համար տարեդարձը կիսաաշխատանքային է անցել. «Երեկ եւս «Ֆուլ հաուսի» շոու-ներկայացում ունեինք: Մինչ սկսելը գործընկերներս շնորհավորեցին ինձ, միասին շամպայն խմեցինք, տորթ կերանք: Մեզ մոտ ավանդույթ է դարձել այդ ձեւով շնորհավորել միմյանց»:
Մոսո Կարապետյանը
Մոսոյին իսկական անակնկալ է սպասել շոու-ներկայացման ավարտին: «Մենչը հայտարարեց, որ իմ ծնունդն է: Հանդիսատեսը ծափահարեց, շնորհավորեց: Իսկապես, շատ ուրախացա, անսպասելի զգացում ապրեցի. այս տարեդարձս հաստատ չեմ մոռանա»,-պատմել է նա ու հավելել, որ սիրում է ծննդյան օրը. «Թեեւ այդ օրը մեկ տարով եւս մեծանում ես, բայց դա քո տոնն է»:
Անդրադառնալով տորթի մոմերը փչելիս պահած երազանքին՝ Մոսոն ասել է. «Այս տարի եւս մտապահել եմ երազանք, որի մասին չեմ բարձրաձայնի մինչ կատարվելը»:
Հոբելյարը տոնական օրն ավարտել է կնոջ եւ քավորի ընտանիքի հետ ակումբներից մեկում ուրախանալով:
BRAVO.am-ը շնորհավորում է Մոսոյին եւ երազանքների իրականացում մաղթում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանանի/Bravo.am/
Լուսանկարները՝ դերասանների անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: