Համաշխարհային աստղերը` ընդդեմ ՄԻԱՎ-ի
Երգչուհի Ալիշա Քիսը զբաղվում է բարեգործությամբ: Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է “Keep a child Alive” բարեգործական հիմնադրամը, որը օգնում է Աֆրիկայում եւ Հնդկաստանում ապրող ՄԻԱՎ-ով հիվանդներին: Հիմնադրամին աջակցելու նպատակով նա սկսել է “Buy Life” արշավը, որի շրջանակներում վաճառված ձեւավոր վերնաշապիկներից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հիմնադրամի հաշվին:
Իսկ արշավին մասնակցում են շատ ու շատ սիրված եւ ճանաչված մարդիկ: Նրանց թվում են երգիչ, դերասան Ուիլ Սմիթի եւ դերասանուհի Ջադա Փինքեթ Սմիթի զավակներ Վիլոն եւ Ջեյդենը, ովքեր, ի դեպ, անկախ իրենց աստղային ծնողներից ծավալում են իրենց անհատական կարիերան` նկարահանվելով ֆիլմերում, ձայնագրելով երգեր ու տեսահոլովակներ նկարելով:
Դերասանուհի Քեթի Հոլմսը, մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանը, երգիչ Աշերը, Ալիշա Քիսի ամուսինը` պրոդյուսեր Սվիզ Բիթսը եւս մասնակիցների թվում են:
Bravo.am-ը ձեզ է ներկայացնում ՄԻԱՎ-ի դեմ պայքարող աստղերի լուսանկարները:
Աղբյուրը` Spletnik.ru
Պատրաստեց`Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: