×


«Խաչատրյան Տրիո»

«Խաչատրյան Տրիո»

Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակին նվիրված համերգ Ուրախալի լուր հայկական դասական երաժշտության բոլոր երկրպագուների համար:): Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը «Խաչատրյան Տրիո»-ի հետ համատեղ սեպտեմբերի 28-ին ներկայացնում են հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգ: Այն տեղի կունենա Կամերային երաժշտության տանը, որտեղ “Խաչատրյան Տրիո”-ն կներկայացնի կոմպոզիտորի տարբեր տարիներին գրված կամերային գործերը: Եվս մեկ ուրախալի փաստ. մուտքն ազատ է: Aleksander Harutyunyan Համերգին մասնակցում է “Խաչատրյան Տրիո”-ն հետեւյալ կազմով. դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան, ինչպես նաեւ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, կլարնետահար Վյաչեսլավ Մանուչարյանը, ալտահար Լիլիթ Մխիթարյանը, հարվածային գործիքներ նվագող Ստանիսլավ Բախշյանը եւ Արմենակ Գրիգորյանը, դաշնակահարներ Մարինա Վարդանյանը, Մարգարիտա Սարգսյանը եւ Սոնա Բարսեղյանը, տենորներ Դավիթ Եսայանը եւ Արմեն Զաքյանը, բարիտոն Գոռ Զալնազարյանը, բաս Արշակ Կուզիկյանը: Khachatryan Trio Bravo.am–ը խոստանում է առաջիկայում ներկայացնել տոնական համերգի մանրամասները:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW