×


«Ծաղիկներ Երեւանին»

«Ծաղիկներ Երեւանին»

Մայրաքաղաքի տոնին ՀայART-ում ծաղիկներ էին նվիրում  :) Հոկտեմբերի 9-ին Երեւանի քաղաքապետարանի ՀայART մշակութային կենտրոնում կայացավ «Ծաղիկներ Երեւանին» խորագիրը կրող ցուցահանդես-միջոցառումը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, դեսպանատների ներկայացուցիչներ եւ մի շարք նկարիչներ, արվեստագետներ: Exibition Ցուցահանդեսին ներկայացված են վաստակաշատ նկարիչներ Հրանտ Թադեւոսյանի, Վաղարշակ Էլիբեկյանի, Վարուժան Վարդանյանի, Նիկոլ Աղաբաբյանի, Արկոյի`Արկադի Բաղդասարյանի եւ մոտ 50 նկարիչների վեց տասնյակից ավել գեղանկարչական աշխատանքներ: Մասնակիցների նկարներում միայն ծաղիկներ են պատկերված, որոնք նկարիչները նվիրում են Երեւանի տոնին, իսկ այցելուներին, որպես  Մայրաքաղաքի մի մասնիկ, միջոցառման կազմակերպիչներն էին ծաղիկներ նվիրում::)  «Ծաղիկներ Երեւանին» «Ծաղիկներ Երեւանին, ծաղիկներ կտավներում, ծաղիկներ մեր հոգիներում. սա է այս հանդիսության խորհուրդը»,- բացման խոսքում ասաց ՀայART մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն ու հավելեց, որ միջոցառումը ոչ միայն նվիրված է քաղաքի տոնին, այլեւ միավորում է արվեստի մի քանի տեսակներ` կերպարվեստ, կինոարվեստ, երաժշտություն,համախմբում արվեստագետին ու արվեստասերին: Բացմանը հաջորդեց Երեւանի պետական կամերային երգչախմբի ելույթը` «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգով, ներկաներին իր կատարումներով ողջունեց նաեւ «Շելլ» դաշնամուրային տրիոն: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ներկաներին` ասելով, որ շնորհակալ է բոլոր արվեստագետներին. «Ձեր ներկայությամբ բավարարվում է մեր հոգու սովը: Երեւանի համար թիվ մեկ մեծությունը մարդիկ են, արվեստագերները: Երեւանը միայն երեւանցիներինը չէ. վարդագույն գեղեցկուհին մեր բոլորինն է»: Hranush Hakobyan ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանն էլ Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ է սիրում Երեւանը. «Ես երեւանցի եմ: Ես չեմ արտահայտվում` ես սիրում եմ իմ քաղաքը, սիրում եմ իր Երեւայնը (երգում է- հեղ.)... ես մեկ անգամ եմ ասում`սիրում եմ իմ քաղաքը, շատ եմ սիրում: Վաղն էլ Հանրապետության հրապարակում կկատարեմ իմ դերը` որպես Մենուա, որ ծնեց Արգիշտիին: Ամեն տարի ես սիրով եմ մասնակցում այս տոնին, այն շատ կարեւոր է ինձ համար...:)»: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը քաղաքի տոնը շնորհավորեց չարենցյան խոսքով եւ ցանկացավ, որ 2792 տարվա պատմություն ունեցող Երեւանը ծաղիկների պես միշտ անուշաբույր լինի: Exibition «Ծաղիկներ Երեւանին» խորագիրը կրող ցուցահանդեսը կտեւի մեկ շաբաթ: Bravo.am-ը եւս միանում է շնորհավորանքներին: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին