×


«Նորաձեւություն 2010»

«Նորաձեւություն 2010»

ԳԱԱԱ-ի ուսանողական 14-րդ մրցույթ-փառատոնը կայացավ : ) Նոյեմբերի 8-ին Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի բեմում դերասանների փոխարեն դիզայներներն էին ներկայանում ու ներկայացնում մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, 2010-ի նորաձեւության իրենց դրսեւորումներն ու պատկերացումները: Կայացավ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի /ԳԱԱԱ/ ուսանողական 14-րդ մրցույթ-փառատոնը: «Նորաձեւություն 2010» «Նորաձեւություն 2010» խորագիրը կրող մրցույթ-փառատոնի ժամանակ ներկայացվեցին առօրյա, երեկոյան, սպորտային ու հարսանեկան զգեստներ, որոնք կրում էին թե ազգային տարազի բաղկացուցիչներ, թե արեւելյան, չինական ու իսպանական լուծումներ: Որոշ հագուստներ էլ պատրաստված էին ոչ սովորական նյութերից`ձայնասկավառակներ, հայելիներ, լիցքավորման քարտեր եւ այլն: Դիմակներով մի թատերական հավաքածու էլ կար, որի համար էլ հատուկ հյուրեր ունեին` «Դիմակահանդես» հեռուստասերիալի երկու դերասաններ, ովքեր ներկաներից ոմանց համար գեղեցիկի ու ճաշակի չափանիշ են: Հյուրերը  ողջունեցին ակադեմիայի ուսանողական եւ դասախոսական կազմին`ասելով, որ միշտ իրենց հետ են: «Նորաձեւություն 2010» Մրցույթ-փառատոնի հանձնաժողովի նախագահ, նույն թատրոնի դերասան, ռեժիսոր Արամ Հովհաննիսյանը, ով տարիներ շարունակ մասնակցում է այս ծրագրին եւ    վարել է այն, մեծ ոգեւորությամբ խոսեց ակադեմիայի ուսանողների, դասախոսների ու ռեկտոր Էդուարդ Սեդրակյանի մասին, ապա հանձնեց մրցույթի մասնակիցների համար նախատեսված խրախուսական դիպլոմները: Սահմանված երեք կարգի դիպլոմներն էլ իրենց մեջ ընդգրկում էին եւս մեկը, քանի որ հանձնաժողովի համար բարդ է եղել գնահատել ներկայացված աշխատանքները: Մասնակիցներից երկուսը ստացան երրորդ կարգի, երկուսը` երկրորդ կարգի եւ եւս երկուսը` առաջին կարգի դիպլոմ: Aram Hovhannisyan Կային այնպիսի երջանիկներ, որ  բացի հանձնաժողովի նախագահի շնորհած դիպլոմներից, ստացան նաեւ հանձնաժողովի այլ անդամների դիպլոմներն ու մրցանակները` գործվածք, կարի մեքենա, գործվածքների խանութի զեղչի կտրոն եւ այլն: Հանձնաժողովի անդամ էր նաեւ “Ե՞ս Yes” ամսագրի գլխավոր խմբագիր, մոդել Անի Քոչարը. «Ես ժամանակին ներկայացրել եմ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի հագուստները»: Անին իր մրցանակը հանձնեց Սաթենիկ Մկրտչյանին`«Legos» հավաքածուի համար. «Յուրաքանչյուր հագուստ ինքնատիպ է, գեղեցիկ եւ մեծ ոգի կա դրված»: Սաթենիկ Մկրտչյանն  իր «Legos» հավաքածուի համար արժանացավ նաեւ հանձնաժողովի այլ անդամների ու նախագահի մրցանակին`առաջին կարգի դիպլոմի: Մմրցույթ-փառատոն Մրցույթ-փառատոնում հանդես եկան Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի մնջախաղի բաժնի ուսանողներն իրենց «Կյանք» փոքրիկ ներկայացմամբ: Բուհի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանն էլ, եզրափակելով մրցույթ-փառատոնը, իր շնորհակալական խոսքը հայտնեց ոչ միայն ուսանողներին` իրենց կատարած աշխատանքի հաշվետվության համար, այլեւ ակադեմիայի ողջ դասախոսական կազմին`սաներին անհրաժեշտ գիտելիքներ մատուցելու համար: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին