×


«Սիրեցեք զմիմեանս»

«Սիրեցեք զմիմեանս»

Աշխարհի լավագույն երգիչները Հայաստանից խաղաղության կոչ են անելու :) Արա Գեւորգյանի «Սիրեցեք զմիմեանս» ստեղծագործությունը, որտեղ 14 ազգի ներկայացուցիչներ հանդես են գալիս իրենց ազգային երաժշտական գործիքներով եւ խաղաղության կոչ անում, շուտով կունենա մեկ այլ տարբերակ` այս անգամ ոչ միայն երաժշտության, այլեւ` երգի ու տեսահոլովակի տեսքով: Ara Gevorgyan BRAVO.am-ին Արա Գեւորգյանը պատմել է իր նախագծի մասին, որն այսօր իրականացման ճանապարհին է: “Աշխարհի լավագույն երգիչները` խաղաղության համար” նախագիծը հեղինակը ներկայացրել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ով խոստացել է աջակցել դրա կայացմանը. «Իսկապես օգնության կարիք ունեմ, բայց դա ֆինանսական օգնություն չէ: Պարզապես պետք է կոլեկտիվ աշխատանք, որի արդյունքում կստանանք   հետաքրքիր ու շատ կարեւոր մի երգ»: Մտահղացման հիմքում ընկած է աշխարհի լավագույն երգիչների ելույթն իրենց ազգային արժեքի մոտ:  «Պատկերացրեք` հնդիկը երգում է Թաջ Մահալի, ֆրանսիացին` Էյֆելյան աշտարակի մոտ… Վերջում բոլորը գալիս են Հայաստան` այստեղ նկարելու տեսահոլովակի վերջնամասը»,- նշեց Արան` հավելելով, որ նման տեսահոլովակ դեռ չի եղել. «Սրա առաջին, թեթեւ տարբերակը եղել է «We Are the World» երգը, որն անգլերենով կատարում էին ամերիկացիները` նվիրված Աֆրիկային, իսկ սա կատարելու են աշխարհի լավագույն  երգիչներն իրենց մայրենի լեզվով եւ լինելու է խաղաղության կոչ»: Ara Gevorgyan Ծրագրի շրջանակներում արդեն կատարվում են ձայնագրությունները, իսկ հիմա, երաժշտի խոսքերով, բանակցություններ են տարվում Իէն Գիլանի, Դեմիս Ռուսոսի, Խուլիո Իգլեսիասի եւ այլոց հետ: Արա Գեւորգյանը երգիչների հետ կապ հաստատելու հարցում ունի նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցության կարիքը. «Դեսպանատների մակարդակով գործելն ավելի հեշտ կլինի. ես միայնակ ի վիճակի չեմ բոլորին գտնել եւ նրանց հետ կապ հաստատել»: Խոսելով հայ երգչի կամ երգչուհու ընտրությունից` երաժիշտը նշեց, որ որեւէ մեկին չի  ցանկացել առանձնացնել. «Հայաստանը ներկայացնելու են մեր բոլոր երգիչները:)»: Ara Gevorgyan & Edvard Mirzoyan Եթե ամեն ինչ ծրագրվածին համապատասխան ընթանա, առաջիկա երեք ամսվա ընթացքում կկատարվեն ձայնագրություններն ու նկարահանումները, իսկ սեպտեմբերի 21-ի առթիվ բոլոր երգիչներին կհրավիրեն Հայաստան` հայ երգիչների հետ վերջնամասը երգելու եւ նկարահանվելու. «Ես նրանց չեմ հրավիրելու` անկախությունը տոնելու, քանի որ դա մեծ ծախսեր կենթադրի, բայց ծրագիրը բարեգործական է, եւ մենք կարող ենք դրա շրջանակներում` անկախության տոնի առթիվ  աշխարհի հայտնիներին հրավիրել Հայաստան»: Զրույցի վերջում Արա Գեւորգյանը նշեց, որ  «Սիրեցեք զմիմեանս» երգն իր մեջ պարունակում է մեծ խորհուրդ, որն անում է հայը` աշխարհի հայտնի երգիչների ընկերակցությամբ. «Թող մեզ միայն վատ բաներով չճանաչեն` երկրաշարժ, պատերազմ…  Հայը խաղաղասեր ազգ է, ով այս երգով եւս մեկ անգամ` աշխարհի լավագույն երգիչների հետ խաղաղության կոչ կանի» : Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo,.am/ Լուսանկարները` Արա Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW