×


«Տաշիր 2011»

«Տաշիր 2011»

Ամենամյա մրցանակաբաշխությունը` նոր ձեւաչափով Ապրիլի 3-ին Կրեմլի մեծ դահլիճում կկայանա թվով 5-րդ «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ի տարբերություն նախորդների, այն այս տարի կլինի փոքր-ինչ փոփոխված ձեւաչափով, ինչի մասին տեղեկացանք «Tashir Media» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանի եւ գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Hrant Babasyan & Mark Saghatelyan Այս տարի մրցանակաբաշխությունը ունենալու է երկու հիմնական ուղղություն. «Նախ մեծարելու ենք այն արվեստագետներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել հայկական մշակույթը զարգացնելու եւ ողջ աշխարհին ներկայացնելու գործում, իսկ երկրորդը` հեռուստադիտողին հնարավորություն կընձեռվի ընտրել «Տարվա առաջընթաց» անվանակարգի հաղթողին` SMS քվեարկության միջոցով»:  Նախնական ներկայացված 9 մասնակիցներից 3-ը հեռուստադիտողի ընտրությամբ կմեկնեն Մոսկվա, իսկ նրանցից մեկը համերգի ընթացքում կայանալիք քվեարկության արդյունքում կդառնա անվանակարգի հաղթողը: Քվեարկության մեկնարկը կտրվի փետրվարի 23-ին, իսկ մանրամասները հայտնի կդառնան հեռուստաեթերից: Մարկ Սաղաթելյանը նշեց, որ քվեարկության համար նախատեսված հեռախոսահամարը նույնը կլինի Հայաստանի եւ ողջ ԱՊՀ-ի համար: Իսկ ամենաակտիվ քվեարկողները կստանան 2 անձի համար նախատեսված ուղեգիր դեպի Մալդիվյան կղզիներ, ակտիվ քվեարկողներից 10-ն էլ հնարավորություն կստանան ներկա լինել համերգին: Mark Saghatelyan Այս տարի նախագիծը կտարբերվի նաեւ «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխության արձանիկի նոր դիզայնով եւ շատ լուրջ նվերներով: Բանախոսները տարբերությունների թվում նշեցին նաեւ այն, որ մրցանակաբաշխությունը կցուցադրվի “Արմենիա” հեռուստաընկերության եթերում, իսկ համերգի տեւողությունը ավելի կարճ կլինի: «Տաշիրը համահայկական մրցանակաբաշխություն է» «Տաշիր» մրցանակաբաշխության մասին խոսելիս` կազմակերպիչները նշեցին, որ այն համահայկական մրցանակաբաշխություն է, իսկ «Tashir Media»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանն ասաց, որ այն մեծ նշանակություն ունի հայերի համար. «Այն ողջ աշխարհում մեծ թվով հեռուստադիտող ունի»: Նա նշեց, որ ամեն տարի փորձում են ավելին անել, խոստացածից բացի նաեւ համերգի ընթացքում են անակնկալներ սպասվում: Լրագրողների այն հարցին, թե սովորության համաձայն այս տարի էլ կմեծարեն եվրատեսիլյան մեր մասնակցին, Մարկ Սաղաթելյանը դրական պատասխան տվեց`ասելով, որ դրանից բացի Էմմիի համար այլ անակնկալ էլ են պատրաստել: «Տաշիր 2011»-ի տարբեր անվանակարգերում ներկայացված են Ջիվան Գասպարյանը, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Էմմին, Լուսինան, Ռազմիկ Ամյանն ու Արմենչիկը: Իսկ «Տարվա առաջընթաց» անվանակարգի քվեարկությանը ներկայացվել են  Արթուր Բեսթը, Լայանան, Մարտին Մկրտչյանը, Միհրան Ծառուկյանը, Նաստիան, Սարգիս Ավետիսյանը, Սոնյան եւ Սյուզի Մելիքյանը: Համերգի ընթացքում ելույթ կունենան նաեւ Տոտո Կուտոնիոն, Լարա Ֆաբիանը, Մանոլոն եւ Comedy Club-ը: «Տաշիր 2011» «Տաշիր 2011»-ը Գարիկ Մարտիրոսյանն է վարելու «Տաշիր»-ի հաղորդավարների ցանկում եւս փոփոխություններ են գրանցվել. հաղորդավարի դերում կտեսնենք Գարիկ Մարտիրոսյանին, ում «օգնության կհասնեն» Քսենիա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը, Օկսանա Ֆյոդորովան եւ Մարկ Սաղաթելյանը: Թինա Կանդելակին որոշել է  քաղաքականությամբ զբաղվել «Տաշիր» մրցանակաբաշխությունն այս տարի չի վարի Թինա Կանդելակին: Մարկ Սաղաթելյանի հավաստմամբ, նա որոշել է լրջորեն քաղաքականությամբ զբաղվել, ինչի արդյունքում այլեւս չի վարելու նմանօրինակ միջոցառումներ. «Նա էլի մեր ընկերն է, բայց որոշել է պրեզիդենտ դառնալ, ուղղակի դեռ պարզ չէ` Ռուսաստանի, թե Վրաստանի պրեզիդենտը»: «Սամվել Կարապետյանը շատ ստեղծագործ մարդ է» «Tashir Media» ընկերության գլխավոր պրոդյուսերը նշեց, որ կազմակերպչական շատ հարցեր քննարկում են «Tashir» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի հետ. «Նա շատ ստեղծագործ մարդ է: Այս մրցանակաբաշխությունը հենց Սամվել Կարապետյանի նախաձեռնությունն է»: Պրոդյուսերը նշեց նաեւ, որ «Տաշիր 2011»-ը կապ չունի «Արմենիա» մրցանակաբաշխության հետ. «Մեր մրցանակաբաշխությունը լինելու է ապրիլի 3-ին: Մենք անում ենք մերը, թե ինչ է տեղի ունենալու այնտեղ, ես տեղյակ չեմ»: Hrant Babasyan & Mark Saghatelyan «Ես մերոնց ցավը տանեմ...» Կազմակերպչական հարցերից խոսելով` Մարկը չկարողացավ զսպել իր զգացմունքներն ու արտահայտվեց. «Ես մերոնց ցավը տանեմ: Ինչ դժվար ա ռուսների հետ շփվելը»:  Պրոդյուսերը նշեց, որ նրանք իրենց իրոք աստղի նման են պահում, ամեն պահ հիշում այդ մասին:): Որտե՞ղ է Մարկ Սաղաթելյանի ամուսնական մատանին Ասուլիսի վերջում իր զգացմունքները չկարողացավ զսպել նաեւ հայաստանյան լրագրողներից մեկն ու արտահայտեց  իր հետաքրքրասիրությունը. «Մարկ, որտե՞ղ է Ձեր ամուսնական մատանին»: Մարկն էլ լրագրողուհուն խորհուրդ տվեց այդ հարց ուղղել իր կնոջը, ով հիմա Մոսկվայում է գտնվում. «Նա իմ մատանին պահել է տանը:)»,- ասաց Մարկն ու հավելեց, որ ձեռքի ժամացույցից բացի այլ աքսեսուարներ կրելու սովորություն չունի: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW