×


«Дети Picasso». «Օգնության կարիք ունենք, այլապես պետք է Լուվրից նկար գողանանք»

«Дети Picasso» խումբը 4 տարի տեւած լռությունից հետո համերգային ակտիվ գործունեույթուն է վերսկսել, բացի այդ, նախատեսում է նոր ձայնասկավառակ թողարկել հավատարիմ երկրպագուների եւ առհասարակ ռոքասերների օգնությամբ:

Գայա Հարությունյանը


Բենդը պլանավորում է ձայնագրել «Тени забытых предков» ալբոմը 2015 թվականի ձմռանը՝ Բուդապեշտում: Հենց այդ առիթով այս օրերին դրամահավաք է կազմակերպվել. «Ձեր օգնության կարիքն ունենք, այլապես պետք է Լուվրից նկար գողանանք, որ կարողանանք հոգալ բոլոր ծախսերը»:

«Дети Picasso» խումբը


Խումբն ուրախ եւ շնորհակալ կլինի, եթե աջակցենք ներկայացնել հայկական գեղեցիկ մեղեդիներ.«Երգերը, որոնք կներառվեն ալբոմում, այն տարածաշրջանից են, որտեղ եւ սկիզբ են առնում մեր արմատները: Դա հայկական գյուղ է, որտեղ աճում են ծիրանենիներ եւ վայրի մորի, որտեղ կարելի է խորտակվել միայնակ ծերունիների աչքերում, իսկ ջրի ու պանրի համն աշխարհում այլ բանի հետ չես համեմատի”:

Գայա եւ Կարեն Հարությունյանները


Դրամահավաքին մասնակցելու համար այցելեք հետեւյալ հղումով՝ http://planeta.ru/campaigns/9602/donate/40046 :


BRAVO.am
Աղբյուրը` Planeta.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW