Աբել Աբելյանի ընտանիքում մեծ ուրախություն է. լույս աշխարհ է եկել դերասանի երկրորդ զավակը: Դերասանուհի Օլյա Հակոբյանն ամուսնուն կրկին որդի է պարգեւել: Երջանիկ ծնողները փոքրիկին անվանակոչել են Ռոբերտ:
Աբել Աբելյանը կրկնակի հայր է դարձել
“Ամեն ինչ բարեհաջող է անցել, արդեն գրկել եմ որդուս: Պետք է խոստովանեմ, որ առաջնեկիս ժամանակ շատ էի հուզվել եւ չկարողացա լիարժեք վայելել պահը: Երեկ իսկապես ապրեցի այդ երջանկությունը”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Աբելը` հավելելով, որ գիշերն ընկերների հետ տոնել է որդու ծնունդը:
Աբել Աբելյանը կրկնակի հայր է դարձել
Դերասանը պատրաստվում է գեղեցիկ անակնկալ մատուցել սիրելի կնոջը: Նա համոզված է, որ այս դեպքում լավագույն նվերը հանգիստն է.“Ուզում եմ ընտանեկան հետաքրքիր ճամփորդություն կազմակերպել հաջորդ տարի”:
BRAVO.am-ը շնորհավորում է Աբել Աբելյանին եւ Օլյա Հակոբյանին` Ռոբերտին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աբել Աբելյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: