Լոս Անջելեսում ժամեր առաջ տեղի է ունեցել երաժշտական աշխարհի ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ «Գրեմմի» 59-րդ մրցանակաբաշխությունը: Առաջատար արտիստները հավաքվել էին «Սթեյփլս» համալիրում՝ ելույթ ունենալու եւ ստանալու հեղինակավոր ու բաղձալի մրցանակները:
Ադելը
Միջոցառումը մեկնարկել է Ադելի ելույթով, ով կատարել է իր «Hello» հիթը: Հենց նա էլ դարձել է մրցանակաբաշխության ֆավորիտը՝ հաղթելով 5 անվանակարգում եւ առաջ անցնելով գլխավոր մրցակցից՝ Բեյոնսեից: «Լավագույն ալբոմ»-ի արձանիկը ստանալիս Ադելը հայտարարել է, որ հրաժարվում է մրցանակից, քանի որ կարծում է՝ այն պետք է ստանար Բեյոնսեն՝ «Lemonade» ալբոմի համար:
«Ի սրտե շնորհակալ եմ: Հինգ տարի առաջ, երբ ես վերջին անգամ այստեղ էի, հղի էի եւ չգիտեի այդ մասին: Ինձ մրցանակ շնորհեցին, դրանից հետո իմացա, որ երեխայի եմ սպասում: Դա ամենակարեւոր օրհնությունն էր: Բայց այսօր չեմ կարող ընդունել այս մրցանակը, թեեւ զգացված եմ ու շնորհակալ: Ինձ համար լավագույն ալբոմը Բեյոնսեի «Lemonade»-ն է: Այն հրաշալի է մտածված եւ գեղեցիկ է»,-ասել է երգչուհին ու, խոսքերն ուղղելով Բեյոնսեին, հուզել նրան.«Ես միշտ սիրել եմ ու կսիրեմ քեզ: Դու մեր լույսն ես»:
Ի դեպ, եթերում չի ցուցադրվել այն դրվագը, երբ Ադելը կոտրել է «Գրեմմի» արձանիկը, որպեսզի մի մանս իրեն պահի, իսկ մյուսը փոխանցի Բեյոնսեին:):
Բեյոնսեն՝ «Գրեմմի 2017»-ին
Երեկոյի գլխավոր ինտրիգը Բեյոնսեի մասնակցությունն էր, ով օրեր առաջ հայտարարել էր, որ ինքն ու Ջեյ Զին պատրաստվում են կրկին ծնողներ դառնալ: Երկվորյակի սպասող երգչուհին ոչ միայն հյուրի կարգավիճակում էր, այլեւ հանդիսատեսին հիացրեց իր տպավորիչ ելույթներով՝ կատարելով նոր ալբոմից «Sandcastles» եւ «Love Drought» երգերը: Նշենք, որ նա երկու «Գրեմմի»-ի է արժանացել՝ հաղթելով «Լավագույն ուրբան-ալբոմ» («Lemonade») եւ «Լավագույն տեսահոլովակ» («Formation») անվանակարգերում:
Ռիհաննան
Այս անգամ մրցանակաբաշխությունից ձեռնունայն է հեռացել Ռիհաննան: 28-ամյա երգչուհին առաջադրված էր 8 անվանակարգում, սակայն այդպես էլ ցանկալի արձանիկին չարժանացավ:
«Գրեմմի 2017»-ի հաղթողների ամբողջական ցուցակին ծանոթացեք այստեղ:
BRAVO.am
Աղբյուրը՝ grammy.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: