×


Ադրբեջանցիները չեն \"վայելի\" Ֆիլիպ Կիրկորովին

Ֆիլիպ Կիրկորովը, գուցե ի տխրություն իրեն, չի համալրի Ջենիֆեր Լոպեզի, Շակիրայի եւ այլ հայտնիների շարքը, որոնք բախտ են ունեցել ելույթ ունենալ Ադրբեջանում: Ինչպես հայտնի է դարձել, հրավիրող կողմը չեղյալ է հայտարարել երգչի` նոյեմբերի 8-ին Բաքվի “Crystal Hall”-ում կայանալիք համերգը:

Ֆիլիպ Կիրկորովը


“ДруGOY” խորագրով համերգային շոուի բոլոր տոմսերը, լուրերի համաձայն, վաճառվել են դեռ մեկ ամիս առաջ, իսկ նորությունը հանկարծակիի է բերել երգչին: Նշվում է, թե կազմակերպիչները հայտարարել են, որ Կիրկորովի համերգը չի կայանալու տեխնիկական պատճառներով, որը իրականությանը չի համապատասխանում:

Ֆիլիպի` Ադրբեջանում անցանկալի անձ դառնալու առիթ հանդիսացած վարկածներից մեկն այն է, որ երգչի հայրը` Բեդրոս Կիրկորովը, աջակցում է հայ 13-ամյա երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին:

Անդրանիկ Ալեքսանյանը


Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, թե կազմակերպիչները թույլ կտան Ֆիլիպ Կիրկորովին իրականացնել համերգը, եթե Բեդրոս Կիրկորովը դադարեցնի նպաստել Արթուր Ալեքսանյանի առաջխաղացմանը, ինքն էլ համատեղ ելույթներ չունենա այս փոքրիկի հետ: Կիրկորովն իբրեւ թե կտրականապես մերժել է ադրբեջանական կողմի պայմանները:

BRAVO.am
Աղբյուրը` rosinfonet.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW