Ադրիանա Գալստյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Նռան հատիկ» սերիալում, կրկին հայտնվել է BRAVO.am-ի ֆոտոխցիկի օբյեկտիվում: Բացի լուսանկարահանումը, դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է իրականացած երազանքի մասին, եւ ոչ միայն:
Նորաձե՞ւ, թե՞…
Երբեւիցե թրենդի, նորաձեւության զոհ չեմ եղել: Անձնական դիզայներիս հետ աշխատանքի արդյունքում ստանում ենք չկրկնվող, ինձ սազական եւ կառուցվածքիս համապատասխան մոդելներ: Իդեալիստ եմ: Նայելով իմ հին ֆոտոշարքերին` միմիայն հպարտանում եմ:
Ադրիանա Գալստյանը
«Պոդիում չեմ բարձրանա»
Երազանքս դարձել է նպատակ եւ իրագործվել է` իմ կամքից անկախ: Չէի մտածում զբաղվել մոդելինգով: Եղան առաջարկներ, ընդունեցի եւ հասկացա, որ կարող եմ համատեղել սերիալում նկարահանումների հետ:
Պոդիում չեմ բարձրանա, բայց կշարունակեմ աշխատել որպես ֆոտոմոդել: Երգչուհի դառնալն ինձ համար եղել է երազանք, բայց շատ փոքր հասակում: Հիմա այն ավելի շատ նախասիրություն է: Լինում են դեպքեր, երբ ձայնագրման ստուդիայում փորձում եմ կատարել հայտնի երգերի քավեր տարբերակաները: Այդ ձայնագրությունները դեռ ոչ ոքի հասանելի չեն. անում եմ ինքս ինձ համար:
«Հասցրել են սիրել նրան»
«Նռան հատիկ»-ում հերոսուհիս՝ Ադրիանան, նույնպես ցանկանում է երգչուհի դառնալ, իսկ այդ ուղղությամբ նրա քայլերը կախված են կերպարային զարգացումից:
Կարծում եմ` հեռուստադիտողը հասցրել է սիրել նրան: Դեռեւս չեմ լսել կերպարին վերաբերող բացասական կամ անհեթեթ մեկնաբանություն:
Ադրիանա Գալստյանը
Աշխատանքից դուրս
Ազատ ժամանակ հիմնականում քիչ եմ ունենում: Ունենալու դեպքում էլ տրամադրում եմ ընտանիքիս եւ մոտ ընկերներիս:
Վերջին ասեկոսեների մասին
Բամբասանքներ, ասեկոսեներ չեն եղել, որոնք կարող էին ինձ հունից հանել:
Ընտրյալ ունենալու մասին շարունակվող խոսակցությունները
Մի բան կարող եմ հստակ ասել՝ չեմ սիրում, երբ մարդու անձնականը դարձնում են օնլայն քննարկման առարկա:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսնակարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Զգեստը` Մարիա Արամյանի(Udida)
Դիմահարդարումը` Հասմիկ Իգիթյանի
Նկարահանումն իրականացվել է Swan Lake սրճարանում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: