Ադրիանա Գալստյանի՝ հարսանեկան զգեստով նոր լուսանկարները երեկվանից քննարկվում են սոցիալական ցանցերում: Երկրպագուները հետաքրքրվում են՝ արդյոք նա նկարահանման հրապարակում է ճերմակ զգեստ կրել, թե իսկապես ամուսնացել է:
Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ ֆոտոշարքը կերպարային է. «Լուսանկարներն ուղղակիորեն կապ ունեն «Նռան հատիկ» սերիալի հետ: Դրանք արվել են հերոսուհուս` Ադրիանայի եւ Սեդրակի ամուսնության տեսարանների նկարահանումների ժամանակ »:
Ադրիանան նախորդ տարեվերջին լուսանկարահանվել է նաեւ BRAVO.am-ի ֆոտոշարքում: Արդյունքը կարող եք գնահատել այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները՝ Ադրիանա Գալստյանի արխիվից


×
9,451






