×


Ալբերտ Ղազարյանը հաղթանակով վերադարձել է Հայաստան :)

“Հայաստանի ձայնը 2” նախագծում Միքայել Պողոսյանի թիմից Ալբերտ Ղազարյանը երեկ հաղթանակով վերադարձել է Հայաստան: Տենորը Բուլղարիայում կայացած “Sofia Grand Prix 2014” միջազգային 10-րդ երաժշտական մրցույթ-փառատոնին արժանացել է ամենաբարձր` Գրան Պրի մրցանակին:

Ալբերտ Ղազարյանը Բուլղարիայում արժանացել է Գրան Պրիի


24-ամյա երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ մրցանակը ստացել է սեպտեմբերի 21-ին եւ իր հաղթանակը նվիրում է Հայաստանի Անկախության տոնին:  Նրա փոխանցմամբ` մրցել է Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Մակեդոնիայից եւ այլ երկրներից մասնակիցների հետ:

Սեդա Մայիլյանն արժանացել է “Sofia Grand Prix 2014” միջազգային մրցույթի առաջին մրցանակին


Ալբերտից բացի, “Sofia Grand Prix 2014”-ին մասնակցել եւ առաջին տեղն է գրավել երգչուհի Սեդա Մայիլյանը: Նրանց ներկայացրել է Կարեն Զոհրաբյանը, որը եղել է նաեւ ժյուրիի կազմում:

Ալբերտ Ղազարյանը ներկայացել է դասական-փոփ ժանրում` կատարելով երգեր Լառա Ֆաբիանի եւ Ջոշ Գրոբանի երգացանկից.“Երբ գալա համերգին խնդրեցին կրկնել Լառա Ֆաբիանի “Broken Vow” երգը, մտածում էի` որեւէ հորիզոնական կգրավեմ, բայց համոզված չէի, որ Գրան Պրի կստանամ` մտածելով, որ իրենց երկրի մասնակցին գլխավոր մրցանակը կհանձնեն”: Երգչի համար հայաստանյան մրցույթներից հետո սա առաջին միջազգային մրցույթն ու հաղթանակն է:

Ալբերտ Ղազարյանն արժանացել է “Sofia Grand Prix 2014” միջազգային մրցույթի Գրան Պրիին


Նշենք, որ Երեւանի պետական կոնսերվատորիայում ուսանելիս տենորը եղել է Հայ երգի սոխակ Գոհար Գասպարյանի եւ լիրիկո-դրամատիկ սոպրանո, պրոֆեսոր Ռեբեկա Օջախյանի ուսանողը, որից հետո ծառայել է Սպայի տանը, այժմ աշխատում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում եւ ընդգրկված է երաժշտական ներկայացումներում:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ալբերտ Ղազարյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW