Օրերս Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքում կրկնակի տոն է եղել: Դերասանն օգոստոսի 15-ին նշելէ իր 34-ամյակը եւ որդու` Ալեքսանդրի 2–ամյակը: Ինչպես ինքն է ասել, երկու տարեդարձ մեկ օրում տոնելն իր համար երջանկություն է:
Ալեքսանդր Բաբասյանը նշել է ծննդյան տարեդարձը
«Անակնկալները դեռ կեսգիշերից են սկսել: Երբ մտա մեր սրճարան, որպեսզի աշխատանքային օրվա վերջում փակեմ այն, կինս, ընկերներս` շուրջ 30 հոգի, շամպայնով, տորթով դիմավորեցին: Տոնական տրամադրությունը շարունակվեց մինչեւ ուշ գիշեր: Շնորհակալ եմ կնոջս, ով գլխավոր կազմկերպիչն էր, եւ բոլոր ընկերներիս, ովքեր շատ են օգնել»,- BRAVO.am-ին ասել է Ալեքսանդրը եւ հավելել, որ տարեդարձը նշել է մտերիմների, ընտանիքի եւ ընկերների հետ:
Ալեքսանդրի խոսքերով, 34-ամյակը կառանձնանա բոլորից, քանի որ իրենց սեփական սրճարանում են տոնել, որի մասին ինքն ու կինը` Լիլիթը, երազում էին:
Նվերների մասին խոսելիս` դերասանը նշել է, որ դրանք հիմնականում հագուստի տեսքով են եղել: Սիրում է բրենդային եւ ճաշակով հագուստ:
Ալեքսանդր Բաբասյանը նշել է ծննդյան տարեդարձը
«Կինս է առաջին նվերն արել կեսգիշերին, որի մասին չեմ բարձրաձայնի: Երկրորդ նվերը առավոտյան հանձնեց: Հագուստ էր, որը ցանկանում էի գնել, բայց էդպես էլ չէի գնում: Թանկարժեք էր, խնայում էի գումարը: Երբ արդեն ընտանիք ունես, քեզ համար նման թանկարժեք իրեր գնելու համար խնայում ես: Իսկ ծնողներս իմ անվամբ ոսկե մետաղադրամ են նվիրել»,- ասել է նա:
Թեեւ Ալեքսանդրի բոլոր տարեդարձները յուրահատուկ են անցել, այնուամենայնիվ, նա առանձնացնում է 30-ամյակը: Այդ օրը Լիլիթը ծանոթացավ ապագա ամուսնու ծնողների հետ:
Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքը
Այդուհանդերձ, հոբելյարն այդ օրը եւս նվերներ է արել եւ օրն իսկական տոնի վերածել նաեւ որդու համար: Կնոջ հետ գրեթե ամբողջությամբ թարմացրել են փոքրիկի խաղալիքները:
Նրա խոսքերով, փոքրիկ Ալեքսանդրը առավոտյան արթնանալուն պես զարդարված է տեսել իր սենյակը: Որդու տոնական օրը շարունակվել է արդեն մանկապարտեզում` խաղավարների եւ ընկերների հետ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսակարները` Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: