Թե ինչքան ռոմանտիկ են արդեն մեկ տարվա ամուսիններ Ալեքսանդր Բաբասյանի եւ Լիլիթի հարաբերութունները, երեւում է սերիալային դերասանի մատուցած գեղեցիկ անակնկալներից:): Նա չի թաքցնում, որ երբեմն էլ իր ընտանիքում է վեճ լինում, բայց քանի որ փոխադարձ սեր եւ հարգանք կա, ամեն ինչ հեշտությամբ հաղթահարում են.“Հիմա չեմ հիշում, թե երեկ երեկոյան ինչից է ծագել վեճը, բայց որ չնչին բանից էր, վստահ եմ”:
Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ
“Շատ ժամանակ վիրավորում ենք մեր կանանց. մենք մի քիչ կոպիտ ենք”,-“ֆեյսբուքյան” իր էջում գրել է Ալեքսանդրը, իսկ BRAVO.am-ի հետ զրույցում պատմել, թե ինչ տարբերակով է ներողություն խնդրել.“Առավոտյան, երբ Լիլիթը դեռ քնած էր, վարդերով գրեցի` “Դու իմ կյանքի միակ սեր”: Նա մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ արձագանքեց: Առաջին անգամ եմ այսպես ներողություն խնդրել եւ խոստովանություն արել միաժամանակ”:
Ալեքսանդր Բաբասյանը ներողություն է խնդրել կնոջից
“Ծնողներս միշտ ասել են, որ ներողություն խնդրելը հարգանքի եւ սիրո նշան է: Պետք է ջենթլմենի պես ընդունել սխալը”,-ասել է սերիալային դերասանը, իսկ մեր հարցին, թե արդյո՞ք շատ նեղացկոտ է կինը, հետեւյալն է պատասխանել.“Շատ հարմարվող է, պարզապես երեխայի նման երբեմն քիթիկն է կախում, բայց դա էլ շուտ անցնում է”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: