×


Ալեքսանդր Բաբասյանին անվայել առաջարկ են արել

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանն այս տարին մտադիր է անցկացնել Մոսկվայում: Նա “ԱԻՆ 911” սերիալում հանդես գալու առաջարկը ստիպված մերժել է երկրից բացակայելու պատճառով, սակայն հրաժարվել է նաեւ Ռուսաստանում նկարահանվող ֆիլմում խաղալ, իսկ դրա համար, ինչպես նշել է մեզ հետ զրույցում, շատ լուրջ պատճառ է ունեցել:

Ալեքսանդր Բաբասյանը


Բոլորովին վերջերս եմ առաջարկ ստացել նկարահանվել ռուս ռեժիսոր Ռոման Ժիգալովի “Անտառ”-ում: Սա իմ կարիերայում մեծ թռիչք կարող էր լինել. գեղարվեստական առաջին ֆիլմ եւ համագործակցություն ռուսական Առաջին ալիքի հետ: Բայց քանի որ մարմնավորելու էի ադրբեջանցու կերպար, հրաժարվեցի. անզոր եմ մի կողմ դնել հայրենասիրությունն ու նման քայլի գնալ”,-ասել է նա եւ հավելել.“Բացասական կերպար է, որի մասնակցությամբ նաեւ կանանց բռնաբարելու տեսարաններ են լինելու”:

Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ


Ալեքսանդր Բաբասյանը հայտնել է, որ այժմ զբաղված է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացով, կարեւորում է անշարժ գույքի բնագավառում ձեռնարկած իր խոշոր բիզնես-նախագիծը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW