×


Ալեքսեյ Չումակովը՝ սպասվելիք երեւանյան համերգի մասին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 21-ին մենահամերգով կներկայանա Ալեքսեյ Չումակովը: Երգիչը Երեւանում կներկայացնի իր «Небо в твоих глазах» ձայնասկավառակը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի «Fashion New Year Awards 2018»-ի արդյունքներով:

Համերգային շոուն հիշեցնելու է գեղեցիկ եւ ռոմանտիկ ներկայացում: Կներկայացվեն սիրված ու նոր ստեղծագործություններ: Իսկ մինչ այդ նա տեսաուղերձով դիմել է հայաստանյան հանդիսատեսին:



Չումակովը բուլղարահայկական ծագմամբ երգիչ է, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։ Ծնվել է 1981 թ.-ին՝ Ուզբեկստանում։ Մայրը հայ է, ծննդով՝ Արցախից։ 2003 թվականին Չումակովը դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր։ 2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին շրջանի հաղթող։ 2014 թվականին ընդգրկված է եղել «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող այդ շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։ Այսօր արդեն հաջողված արտիստը բազմաթիվ համերգներով հանդես է գալիս Ռուսաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում:

Կարդալ ավելին

Quality Sign BW