Ալլա Լեւոնյանն օրերս իրականացրել է վաղեմի երազանքը. երգչուհին ամուսնու հետ իր հանգիստն է վայելել Թայլանդում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ տպավորված է այնտեղի էկզոտիկ բնությամբ:
Ալլա Լեւոնյանը` Թայլանդում
Զույգն այս անգամ ճամփորդել է առանց երեխաների.«Նրանց հետ նման երկիր մեկնելը ճիշտ չէր լինի. թռիչքները շատ էին, ճանապարհին շատ կհոգնեին: Այս անգամ այսպես որոշեցինք: Մենք շատ ենք կարեւորում մեր երեխաների հանգիստը. յուրաքանչյուր ամառ միասին մեկնում ենք ծովափնյա որեւէ երկիր»,-ասել է երգչուհին:
Ալլայի խոսքով` ուղեւորությունը հեքիաթային է անցել.«Աննկարագրելի հանգիստ էր, որը ներառում էր մերսումներ ծովափին, լողալ օվկիանոսում, տեսնել չքնաղ մայրամուտը, էքսկուրսիայի մեկնել փղի վրա, ի վերջո, վայելել տարատեսակ արեւադարձային մրգեր»:
Ալլա Լեւոնյանն` ամուսնու հետ` Թայլանդում
Երգչուհին 13 տարի է, ինչ ամուսնացած է, նշում է` շատ երջանիկ է իր ընտանիքով. «Փառք Աստծո, որ մեր կապը շատ ամուր է, փոխադարձ վստահություն, սեր ու հարգանք կա: Երեխաները բնավ չեն խանգարում, որ մեր հարաբերությունները շարունակվեն նույն կերպ, ինչպես տարիներ առաջ էին: Նա միշտ կողքիս է, իսկ միասին լուսանկարներ հազվադեպ եմ հրապարակում, որովհետեւ չի սիրում շատ երեւալ հանրությանը»:
Ալլա Լեւոնյանը` Թայլանդում
Ալլայի ամուսինն ուղեկցում է նրան նաեւ համերգային շրջագայությունների ընթացքում.«Ես առանց նրա չեմ էլ պատկերացնում երկար ճանապարհորդության մեկնել: Նա շատ է օգնում ինձ, նույնիսկ համերգներիս ժամանակ կարգավորում է երգերիս հերթականությունը: Մենք միշտ միասին ենք, երեխաներս էլ արդեն սովորել են, որ ժամանակ առ ժամանակ բացակայում ենք, բայց այդ բացը պարտադիր լրացնում ենք: Մեր բացակայության ընթացքում տատիկներն են խնամում նրանց. որեւէ դայակի չեմ վստահում»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք մայրանալուց հետո երգչուհին հատուկ սննդակարգերի միջոցով է պահպանում կազմվածքը.«Որեւէ դիետայի երբեւէ չեմ դիմել: Թեեւ երեք երեխայի մայր եմ, բայց, ի ուրախություն ինձ, չեմ գիրացել»:
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ալլա Լեւոնյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: