Nathan’s Famous արագ սննդի հանրահայտ ապրանքանիշն արդեն Հայաստանում է։ 102 տարվա պատմություն ունեցող, ախորժալի ու մեծ չափաբաժիններով ուտեստներ մատուցող Nathan’s Famous-ի հայաստանյան առաջին մասնաճյուղը բացվել է «Երեւան Մոլ»-ի ֆուդկորտում։
Ամերիկյան ֆասթ-ֆուդի բրենդը հիմնադրվել է 1916 թվականին՝ Բրուքլինում։ Հոթ-դոգերի վաճառքի տաղավարից այսօր դարձել է աշխարհում լավագույն հոթ-դոգեր մատակարարող ընկերությունը: Ավստրալիայում, Մալազիայում, Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Ռուսաստանում եւ այլ երկրներում այն ներկայացված է ավելի քան 50 000 վաճառակետերում: Ի դեպ, մինչ օրս գործում է Բրուքլինի ամենաառաջին Nathan’s Famous-ը:
Nathan’s Famous-ից օգտվեք Երեւան Մոլի ֆուդկորտում
Երեւան Մոլի ֆուդկորտում բացված Nathan’s Famous-ն առաջարկում է բազմատեսակ ուտեստներ, այդ թվում` այցեքարտ դարձած թոփինգներով կարտոֆիլ, բուրգերներ, պանրային սթեյքեր, ռոլլեր եւ շատ ավելին: Նշենք, որ հումքը` մսամթերքը, սոուսները, հացը ներկրվում է ԱՄՆ-ից, միջազգային չափանիշներին համապատասխան՝ ամբողջությամբ պատրաստվում է կրակի վրա։
Nathan’s Famous-ից օգտվեք Երեւան Մոլի ֆուդկորտում
Երեւան Մոլ այցելելիս չմոռանաք փորձել լեգենդար «Նեյթանս ֆրի» կարտոֆիլը՝ տաք չեդեր պանրով, չիլի սոուսով կամ սնկով, ռանչ եւ բեկոն սոուսով։ Անպայման փորձեք նաեւ տաք չիզքեյքը, որը եւս բրենդի այցեքարտերից մեկն է։
Nathan’s Famous-ից օգտվեք Երեւան Մոլի ֆուդկորտում
Շոու-բիզնեսի եւ սպորտի աստղերի կողմից սիրված Nathan’s Famous ապրանքանիշի հիմնադիրը Նեյթն Հենդվըրքըրն է, նրա կինը պատրաստել է առաջին հոթ-դոգերը, իսկ այսօր մատուցվող յուրահատուկ սոուսները հենց կնոջ ու նրա տատիկի բաղադրատոմսերով են։ Ամուսինների որդին 1950-ականներին փոքրիկ ընտանեկան բիզնեսը վերածել է միջազգային ընկերության՝ ընդլայնելով ճաշացանկն եւ մասնաճյուղերը։
Nathan’s Famous-ը հայտնի է նաեւ հոթ-դոգեր ուտելու մրցույթով, որն անցկացվում է հուլիսի 4-ին՝ ԱՄՆ-ի Անկախության օրը եւ համարվում է տարվա իրադարձություն: Մասնակիցները 10 րոպեում պետք է հնարավորինս շատ հոթ-դոգ ուտեն, առ այսօր ռեկորդակիրը Ջո Չեսնաթն է, որ մի քանի անգամ հաղթել է, օրինակ՝ 2017 մրցույթին նա կերել է 72 հոթ-դոգ։ Ի դեպ, պատրաստվեք, Հայաստանում եւս շուտով կանցկացվի հանրահայտ մրցույթը։
Nathan’s Famous-ի հյուրընկալ աշխատակազմը
Երեւան Մոլի տարածքում այս օրերին գեղեցիկ ուղեկցորդուհիների հետ շրջում է Նեյթնս հոթ-դոգը:): Նրանք ձեզ կուղեկցեն դեպի Nathan’s Famous-ի տաղավար: Բարեհամբույր աշխատակիցներն էլ ծանոթացնում են տեսականուն ու սիրով պատասխանում հաճախորդների հարցերին. սեփական փորձով գիտեն մենյուի բոլոր համերը։
Nathan’s Famous-ի երեւանյան թիմի անդամ Լիլիթ Բաղդասարյանը փաստում է, որ հայ հաճախորդներից շատերը ծանոթ են ապրանքանիշին.«Արտերկրում Նեյթնսի ուտեստները փորձած հաճախորդներն ասում են, որ համային առումով դրանք Երեւանում չեն տարբերվում։ Գաղտնիքն այն է, որ բոլոր երկրների մասնաճյուղերում պատրաստվում է նույն մսամթերքից։ Այն մարդիկ էլ, որ ծանոթ չեն, հետաքրքրվում են եւ ուզում են համտեսել: Ուրախալի է, որ կրկին վերադառնում են նոր համեր փորձելու։ Այցելուները կարող են նաեւ տեղում պատվիրել եւ իրենց հետ վերցնել ուտեստները։ Հետագայում կունենանք նաեւ առաքման ծառայություն»։
Nathan’s Famous-ը` Երեւան Մոլի ֆուդկորտում
Հետեւեք հայաստանյան Nathan’s Famous-ի ֆեյսբուքյան էջին՝ առաջինը տեղեկանալու նորությունների ու ակցիաների մասին։ Միացեք Nathan’s Famous-ի համեղ աշխարհին:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: