×


Ամուսնալուծություն Քարդաշյանների ընտանիքում

Քիմ Քարդաշյանի մայրն ու մենեջերը` Քրիս Ջենները, 2012-ի իր աշունը նշանավորեց բիկինիով ֆոտոշարքով, այս տարի էլ որոշել է անձնական կյանքում փոփոխություն կատարել` բաժանվելով Բրյուս Ջեններից, որի հետ ամուսնացած էր 1991 թվականից:

Քրիս եւ Բրյուս Ջեններները


Զույգը հայտարարել է, թե արդեն մեկ տարի է` միասին չեն եւ որոշել են մնալ ընկերներ: Քարդաշյանների ընտանիքում այժմ լարված շրջան է. պարզվում է` Քլոեն եւ ամուսինը` Լամար Օդոմը, եւս ամուսնալուծության եզրին են:

Քրիս Ջենները


Նշենք, որ 57-ամյա հաղորդավարուհին եւ նախկինում թեթեւ ատլետիկայի օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջենները համատեղ երկու երեխա ունեն` 17-ամյա Քենդալն ու 16-ամյա Քայլին: Քորթնի, Քիմ, Քլոե եւ Ռոբ Քարդաշյանները Քրիսի առաջին ամուսնությունից են Ռոբերտ Քարդաշյանի հետ:

BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW