Հայկական մի շարք սերիալների եւ ֆիլմերի ռեժիսոր Ելենա Արշակյանը դարձել է 32 տարեկան: Տարեդարձի առթիվ հոբելյարին իրենց հաճելի անակնկալներով հուզել են ոչ միայն ամուսինն ու դուստրը, այլեւ «Որբերը» սերիալի անձնակազմը. նրանց պատրաստած նվեր-տեսանյութը կարող եք դիտել ստորեւ:
Ելենա Արշակյանը եւ Անի Երանյանը
«Սիրում եմ ծննդյանս օրերը: Եղել են տարիներ, որ մեծ շուքով եմ նշել, բայց այս տարի առանձնահատուկ ոչինչ չեմ արել` տոնելով նեղ ընկերական շրջապատում: Շատ ուրախ եմ, որ հյուրերիս ընդունել եմ իմ նորակառույց տանը, որտեղ վերջերս ենք տեղափոխվել»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է ռեժիսորը:
Ելենայի համար 32-ամյակն աչքի է ընկել անսպասելի ակնթարթներով.«Իսկապես շատ հուզվեցի, երբ տեսա իմ «որբերի» պատրաստած շնորհավորական տեսանյութը: Յուրաքանչյուր մասնագետի համար լավագույն գնահատականն է, երբ իր փոքրիկ դերասաններն իրեն կոչում են երկրորդ մամա: Իրենք միշտ էլ ինձ համար իմ երեխաներն են: Երբ նայում եմ նրանց, թվում է` միայն իրենք են մեծացել: Չեմ կարող թաքցնել, որ արտասվել եմ, շատ հուզիչ էր: Շնորհակալ եմ բոլորին ջերմ բարեմաղթանքների համար: Շատ հաճելի է զգալ, որ քեզ սիրում են որպես կին, մարդ ու մասնագետ»:
Ելենա Արշակյանը` Մոսկվայում
Ռեժիսորի խոսքով`կեսգիշերին իրեն անակնկալ է մատուցել ամուսինը.«Խիստ անձնական է եւ չեմ կարող բացահայտել, բայց այն ամբողջ կյանքում կհիշեմ: Ինքս էլ իմ հարազատներին եմ անակնկալ մատուցել` ծննդյանս հաջորդ գիշերը մեկնելով Մոսկվա»:
Ելենան պատմել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում քրոջ տարեդարձին կրկին շնորհավորել են իրեն.«Այստեղ է նաեւ իմ մտերիմ ընկերուհին` Անի Երանյանը: Կարծում եմ` մտերիմներիս հետ դեռ մի քանի օր էլ լավ ժամանակ կանցկացնենք»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: