×


Ամուսնու եւ ընկերուհիների անակնկալը Յուլիա Ֆինկի տարեդարձին :)

Յուլիա Ֆինկը դարձել է 32 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ այս տարի ծննդյան տարեդարձը նշելու մտադրություն չի ունեցել, սակայն ընկերների ու ամուսնու` հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի շնորհիվ հիանալի ու անակնկալներով լի օր է ունեցել:

Արտյոմ Կարապետյանը եւ Յուլիա Ֆինկը


«Ի սկզբանե նշելու պլաններ չունեի, բայց նրանք գաղտնի կերպով մեր ընկերներից Իրինա Հարությունյանի տանը երեկույթ էին կազմակերպել: Ամեն բան կարմիրի եւ սեւուսպիտակի համադրությամբ էր, ամուսինս էլ այդ գույների մեջ զգեստ էր նվիրել: Այլ նվերներ էլ ստացել, որոնք նույնպես ինձ համար կարեւոր են»,-պատմել է դերասանուհին:

Յուլիա Ֆինկի ծննդյան տարեդարձին


Յուլիան սիրում է իր ծննդյան օրը, սակայն, ինչպես նշել է մեզ հետ զրույցում, այս անգամ տարեդարձին տխուր է եղել.«Դեպրեսիա էր մոտս, բայց հետո անցավ: Երբ խոսում եմ մայրիկիս հետ, շնորհավորում է, միշտ հուզվում եմ»:

Յուլիա Ֆինկը նշել է ծննդյան տարեդարձը


BRAVՕ.am-ը շնորհավորում է դերասանուհուն եւ երջանկություն մաղթում: 

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Յուլիա Ֆինկը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW