Սոնա Շահգելդյանը փետրվարի 14-ին դարձել է 30 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ ծննդյան օրը փոքր-ինչ աշխատանքային է անցել. «Պայմանավորվածություն ունեի մեկնել Մոսկվա` ընկերներիս հետ տոնական համերգի: Սակայն կազմակերպիչների կողմից պայմանների խախտում եղավ, չնայած` գովազդել էին իմ մասնակցությունը եւ տոմսեր վաճառել: Փոխարենը Հայաստանում մասնակցեցի մի քանի խնջույքի»:
Սոնա Շահգելդյանը
Նա տարեդարձը մտերիմների ու հարազատների հետ նշել է տանը.«Առհասարակ, խնջույքներ շատ չեմ սիրում, թեեւ եղել են տարիներ, որ մեծ հավաքույթ եմ կազմակերպել»: Ամուսնու մատուցած նվերի մասին խոսելիս էլ հոբելյարն ասել է. «Նա եւ սկեսուրս ինձ համար ոսկյա զարդ էին գնել, ինչի համար շատ շնորհակալ եմ»:
Երգչուհու խոսքով՝ ծննդյան օրը շատ երջանիկ է եղել, քանի որ իր կողքին էին ամուսինն ու նորածին որդին: Բացի այդ, բազմաթիվ շնորհավորանքներ ու հաճելի նվերներ է ստացել.«Միշտ էլ շատ ուրախ եմ լինում, սակայն ցույց չեմ տալիս: Մեկ տարի մեծանալով՝ չեմ տխրել, կարեւորը հոգով երիտասարդ լինելն է: Տարիքի հետ շատ բաներ ես հասկանում ու պատասխանատվությունդ է մեծանում»:
Սոնա Շահգելդյանը
Տորթի մոմերը փչելիս երգչուհին չի մոռացել երազանքի մասին.«Ցանկացել եմ, որ ընտանիքս առողջ լինի: Գուցե շատերը երազում են փող ունենալու մասին, բայց ես դա վաստակում եմ սեփական աշխատանքով»,-եզրափակել է երգչուհին:
BRAVՕ.am-ը շնորհավորում է Սոնային եւ երջանկություն մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սոնայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: