×


Ամուսնու նվերն Աննա Գեւորգյանի 30-ամյակին

Աննա Գեւորգյանը երեկ նշել է 30-ամյակը: Հաղորդավարուհին BRAVO.am-ին ասել է, որ տարեդարձի առթիվ բազում բարեմաղթանքներից առաջինը լսել է ամուսնուց. «Առավոտյան արթնանալուն պես սկսվեց հյուրերի հոսքը եւ շարունակվեց մինչ ուշ գիշեր: Անչափ հաճելի էր ու անսպասելի, որ այս տարի շնորհավորանքներ ստացա անթիվ քանակի մարդկանցից, ովքեր շատ մոտ են եղել, սակայն տարիներ շարունակ կապը չի պահպանվել. հուզիչ էր ու հաճելի»:

Աննա Գեւորգյանի ընտանիքը


Հոբելյարի խոսքով` 30-ն իր համար վերագնահատման տարիք է.«Շատ կարճ ժամանակահատվածում կյանքս կտրուկ փոխվեց: Վերջին երեք տարիներին թե ամուսնանալը, թե կրկնակի մայրանալը փոխել են ինձ: Հիմա արժեքներս ավելի գիտակից են, ավելի հասուն: Առաջնային է դարձել երեխաների մեջ մարդ տեսակի ճիշտ հիմքը դնելը, որովհետեւ կյանքի առաջին տարիներին ստացած մասնավորապես մոր վերաբերմունքն է հիմք դառնում նրանց մտածելակերպի, ապրելակերպի ու հետեւաբար, նաեւ ողջ կյանքի ճակատագրի համար»:

Աննան տարիքի հետ սկսել է առանձնահատուկ արժեւորել մտերիմներին.«Խոսքն այն ընկերների եւ հարազատների մասին է, ովքեր զուտ իրենց ներկայությամբ առավել թանկ ու իմաստալից են դարձնում գոյությունդ: Ինքս իմ հարցում առաջնային եմ համարում առողջությունը. միայն ֆիզիկական վիճակս կարող է խանգարել անել այն, ինչ ուզում եմ, հասնել ցանկացած նպատակի, երազանքի, մնացած ամեն բան կախված է միայն ինձնից»:

Ամուսնու նվերի մասին խոսելիս նա ասել է.«Վլադն ինձ մի մեծ տուփ դիմահարդարման պրոֆեսիոնալ նյութեր ու պարագաներ նվիրեց, որոնց կարիքն ունեի, քանի որ մեծ աղջիկս գրեթե ամբողջությամբ ոչնչացրել էր ունեցածս»:

Աննա Գեւորգյանն` ամուսնու հետ


Աննայի մտապահած երազանքը մեկն է.«Պահպանեմ ու ավելի մեծացնեմ ունեցածս երջանկությունը: Ուրախ եմ, որ ոչինչ չի սպանել ու կորցրել իմ մեջ ապրող լույս ու հեքիաթը: Ես հավատում եմ հրաշքներին, դրա համար էլ այն միշտ առկա է իմ կյանքում: Երջանիկ եմ ու շնորհակալ Աստծուն, որ միշտ կողքիս է: Սիրում եմ իմ կյանքն ու անխտիր բոլոր մարդկանց»:

Հոբելյարն այսօր էլ կշարունակի տարեդարձը նշել մտերիմ ընկերուհիների` հաղորդավարուհիներ Էմմա Գեւորգյանի եւ Հերմինե Ստեփանյանի ընտանիքների հետ, որոնց համար պետք է 160 հատ սուշի-ռոլ պատրաստի:

BRAVO.am-ը շնորհավորում է Աննային եւ երազանքի իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Աննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին