Այդին Դավուդին երեկ` փետրվարի 14-ին, հրապարակայնորեն սեր է խոստովանել Ալին Գոյանին: Սիրո տոների առթիվ ռոք-երգիչը, որը հանրությանն առավել հայտնի է “Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանին մասնակցությամբ, երեւանյան ակումբներից մեկում համերգ էր կազմակերպել, որի ժամանակ առաջին անգամ բարձրաձայնել է իր սիրո մասին:
Այդին Դավուդին սիրո տոներին նվիրված համերգ է տվել
Ահա այսպիսին էր Այդինի սիրո խոստովանությունը.“Ուզում եմ փառք տալ Աստծուն, որ նա սեր է, ուզում եմ շնորհակալություն ասել ծնողներիս, որ ինձ խորհուրդ տվեցին 2005-ին գալ Հայաստան: Շնորհակալ եմ 1983-ի օգոստոսի 7-ին, որ նա կա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ստուդիային, որտեղ 2010-ի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ մեր առաջին հանդիպումը, երբ պետք է միասին դուետ երգեինք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոմիտասին, որ նա եղել է ու ստեղծել մի երգ, որը կոչվում է “Դլե յաման”: Շնորհակալ եմ նրա ծնողներին, որ ժամանակին ամուսնացել են, եւ ծնվել է նա: Երեք տարի մենք եղել ենք կոլեգաներ, միասին երգել ենք”:
"Rock on Valentine” խորագրով համերգին
Երգիչը լուսանկարներով փոքրիկ տեսաշար էր պատրաստել, որն ուղեկցվում էր իր կատարմամբ: Ալին Գոյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե, իմանալով Այդինի զգացմունքային լինելու մասին, ենթադրել է, որ յուրահատուկ անակնկալ կմատուցի. “ Այդինը կարողանում է իր զգացմունքների մասին գեղեցիկ խոսել: Մենք միշտ ընկերներ ենք եղել ու համագործակցել ենք երաժշտական շրջանակներում: Ինձ համար անակնկալ էր, երբ Այդինն առաջին անգամ խոստովանեց, որ երբեք անտարբեր չի եղել իմ հանդեպ”:
Այդին Դավուդին
Նշենք, որ երեկվա “Rock on Valentine” խորագրով ռոք-համերգին իրանցի երգիչը ելույթ է ունեցել իր “ArtA” բենդի հետ, նախապատրաստած սիրո խոստովանության մասին տեղյակ էին միայն մտերիմ ընկերները եւ BRAVO.am-ը:):
BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: