×


Այսօր Անահիտ Շահբազյանի հարսանիքն է

Այս տարի Սուրբ Վալենտինի օրը նշանադրված Անահիտ Շահբազյանն ու Կարեն Զադիրյանն այսուհետ կապված են ամուսնական թելերով:): Այսօր` հուլիսի 5-ին, զույգը պսակադրվել է Սաղմոսավանքում` արարողության լուսանկարահանումն ու բացառիկ անդրադարձը վստահելով BRAVO.am-ին:

Անահիտ Շահբազյանի եւ Կարեն Զադիրյանի պսակադրությանը


Երաժիշտները միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Կարենի մտերիմ ընկերոջ` երգիչ Արծրուն Ասատրյանի քավորությամբ, իսկ հարսնաքրոջ եւ ազաբի պարտականությունները ստանձնել են զույգի քույրն ու եղբայրը:

Սաղմոսավանքի բակում է տեղի ունեցել նաեւ երգչուհու եւ դուդուկահարի ամուսնության պետական գրանցումը, մեղր ուտելու, լավաշի եւ ափսե կոտրելու արարողությունները.«Քանի որ եկեղեցին քաղաքից դուրս էր գտնվում, չէինք հասցնի Կարենենց տուն գնալ»,-պարզաբանել է նորահարսիկը:

Կարեն Զադիրյանի եւ Անահիտ Շահբազյանի հարսանիքին


Անահիտը նշել է, որ հարսանիքին նախապատրաստվելիս հետեւել են բոլոր ավանդույթներին, օրինակ` ընտրյալը մինչ հարսանիքը չի տեսել հարսանեկան զգեստը.«Եղել են բաներ, որոնք ինձ փոքր-ինչ սնահավատ են թվացել, սակայն պահպանել ենք, քանի որ մեր մեծերը խորհուրդ են տվել»:

Անահիտ Շահբազյանի եւ Կարեն Զադիրյանի հարսանիքին


Զույգի հարսանիքն աչքի է ընկել երաժշտական տարբեր գույներով. հնչել են ազգագրական եւ դասական կենդանի կատարումներ: Հարսանյաց խնջույքի լուսանկարները եւ հետաքրքիր այլ մանրամասներ կներկայացնենք շուտով:

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթեով երջանկություն եւ հարատեւ սեր:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին