Արեւիկ Ուդումյանն ու Արամ Վարդեւանյանը քիչ առաջ Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել: Հաղորդավարուհու եւ իրավագետի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Արամ Վարդեւանյանը եւ Արեւիկ Ուդումյանն ամուսնացել են
Նորապսակները փոխանակվել են ամուսնական մատանիներով, խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ բաց թողել երկինք եւ ընդունել արարողությանը ներկա հարազատների, ընկերների եւ գործընկերների շնորհավորանքները:
Արեւիկ Ուդումյանը
Արեւիկն ու Արամը երկու տարի ընկերություն անելուց հետո նշանադրվել են 2014-ի հոկտեմբերին, այսօրվանից արդեն նրանք այր ու կին են:
Արամ Վարդեւանյանը եւ Արեւիկ Ուդումյանն ամուսնացել են
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով երջանիկ ու սիրով լի ամուր ընտանիք:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
31,625






