BRAVO.am-ն օրերս տեղեկացրեց, որ “Շանթ”-ի “Անցյալի ստվերներ” սերիալից Լիլի Միքայելյանը նշանադրվել է, իսկ այսօր` հուլիսի 17-ին, տեղի է ունեցել դերասանուհու պասակադրությունը:):
Լիլի Միքայելյանն ամուսնացել է
Նորապսակներն իրար հավերժ սիրելու խոստում են տվել Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ այժմ քավորի, քավորկնոջ եւ այլ մտերիմների հետ ուղեւորվում են քաղաքից դուրս` Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում նշելու իրենց միությունը:
“Լիլիս էլ ամուսնացավ… Երջանկություն :)”,- իր “ֆեյսբուքյան” էջում գրել է Ալինա Կիրակոսյանը` հրապարակելով հարսանեկան մի քանի լուսանկար, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Երգչուհի Ալինա Կիրակոսյանը եւ Լիլի Միքայելյանն` ամուսնու հետ
“Կառլոսի հետ ծանոթացել ենք հունվարին` “Համար 6” ֆիլմի նկարահանումների ժամանակ: Չեմ կարող ասել` սեր էր առաջին հայացքից, թե ոչ. չգիտեմ` ինչպես է լինում սերն առաջին հայացքից:), բայց հասկացա, որ նա է իմ ընտրյալը: Շատ նման ենք իրար, կարծես նույն մարդը լինենք”,-մեզ հետ նախորդ զրույցում ասել է Լիլին:
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով հարատեւ սեր եւ ընտանեկան երջանկություն:):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: