BRAVO.am-ը տեղեկացրել է, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը եւ ընտրյալը` Նորայր Մանուկյանը, պատրաստվում են օրինականացնել հարաբերությունները: Եվ ահա, այսօր Սուրբ Հռիփսիմե եկեղեցում զույգը միմյանց հավերժ սիրելու խոստում է տվել: Ստորեւ ներկայացնում ենք նորապսակների հարսանեկան լուսանկարներից մի քանիսը:
Սիլվա Հակոբյանն ամուսնացել է
Մեզ հետ նախորդ զրույցում երգչուհին հայտնել էր, որ որոշել են հավաքույթ կազմակերպել.«Մեծ հարսանիք չցանկացանք անել, քանի որ կարծում եմ` դրա մեջ չէ երջանկությունը»:
Սիլվա Հակոբյանն ամուսնացել է
Նշենք, որ հարսանեկան խնջույքից հետո զույգը կմեկնի արտերկիր` մեղրամսի:
Սիլվա Հակոբյանին եւ Նորայր Մանուկյանին մաղթում ենք հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:):
BRAVO.am
Լուսանկարը` Կարեն Սերոբյանի


×
40,483





