Վաչե Թովմասյանն այսօր` նոյեմբերի 3-ին, պաշտոնապես կլքի ամուրիների շարքը:): Հումորիստի եւ Գայանե Մանուկյանի ռոմանտիկ հարաբերությունների մասին պատմել ենք դեռ երկու ամիս առաջ:
Գայանե Մանուկյանը եւ Վաչե Թովմասյանն այսօր ամուսնանում են
Հարսանիքի նախօրեին BRAVO.am-ի հետ զրույցում մասնագիտությամբ լրագրող նորահարսը նշել է, որ նախապատրաստական աշխատանքները ոչ ոքի չեն վստահել.“Ամեն բան ինքներս ենք արել, որ մեր օրը մեր պատկերացրածի պես անցնի: Կազմակերպչական հարցերում, իհարկե, աջակցել են մեր ընկերներն ու գործընկերները”:
“Վիտամինցի” Վաչեի եւ Գայանեի հարսանեկան արարողությունը կլինի ռետրո ոճում: Քանի որ զույգը ծանոթացել է Միացյալ Նահանգներում, հարսանիքի թեման 1920-30-ականների Չիկագոն է` վինտաժային աքսեսուարներով: Նրանց հրավիրատոմսերը ամերիկյան հին թերթի տեսքով են, տարոսիկները` հեռուստացույցի նման: Խնջույքի հյուրերին էլ առաջարկել են հագուկապի հարցում պահպանել ռետրո ոճը:
Վաչե Թովմասյանն ու Գայանե Մանուկյանն այսօր ամուսնանում են
“Վիտամին” ակումբի ամերիկյան հյուրախաղերն ու Գայանեի` Լոս-Անջելեսում սովորելու ժամանակահատվածն էլ դարձել է զույգի ծանոթության ու սիրո պատմության սկիզբը.“Այնտեղ էի երկրորդ մասնագիտությանս` կինո եւ հեռուստառեժիսուրայի ոլորտում հմտանալու համար..: Վաչեի կողքին լինելն ինձ համար դժվար չէ, նրա ճանաչվածությունը մեր հարաբերություններում բարդություն չի առաջացրել: Որպես լրագրող նորմալ եմ վերաբերվում, երբ հանրային մարդու կյանքով ու գործերով հետաքրքրվում են”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է հումորիստի ընտրյալը:
Գայանեն իր հարսանեկան զգեստը պատվիրել է “Ատեքս” նորաձեւության կենտրոնում, դիզայները Կարինե Դնոյանն է.“Զգեստս Վաչեն չի տեսել. այդ սովորույթը պահպանել ենք, անգամ փորձելու ընթացքում նորաձեւության սրահի դռները փակում էինք, գաղտնի էի հագնում, որ հանկարծ չտեսնի:)”:
Գայանե Մանուկյանը
Նախքան ԱՄՆ-ում կրթություն ստանալը, Գայանե Մանուկյանը սովորել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, այնուհետեւ` Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում: 2008 թվականին աշխատել է “Արմենիա” հեռուստաընկերության մոսկովյան բաժնում` որպես թղթակից եւ “Բարի գիշեր, հայեր” հեռուստակամրջի հաղորդավար, այնուհետեւ` 2010-2011-ին Ռուսաստանի “TV-ARM-RU” հայկական հեռուստաընկերությունում` որպես պրոդյուսեր, հաղորդման հեղինակ եւ հաղորդավար: Այժմ “Հայաստանի զրուցակից” երկշաբաթաթերթի գլխավոր խմագիրն է:
Հարսանեկան խնջույքի այլ մանրամասներն ու ֆոտոշարքը BRAVO.am-ը կներկայացնի մի քանի ժամ անց:
BRAVO.am
Լուսանկարները` Զույգի անձնական արխիվից եւ clubbing.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: