Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվող կտավները երեկ “կենդանացել” էին` ստեղծելով պատմական ու ժամանակային խառնաշփոթ:): Զոռռոյին, Ֆրիդա Կալոյին, հայտնի արկածախնդիր Դիմակին, Կարիբյան ծովի ծովահենին, գեյշային ու այլ կերպարների մեկ հարկի տակ համախմբել էր “Արվեստի երիտասարդ գործիչներ” կազմակերպությունը:
Լեւոն Բեգլարյանը` Դիմակի կերպարում
Նկարները ցուցահանդեսի ժամանակ բացվեցին հեղինակների կողմից, հնչեցին հայտնի ֆիլմերի սաունդթրեքերը, դերասաններն էլ, կատարելով իրենց կերպարին բնորոշ փոքրիկ գործողություն, մոտեցան համապատասխան աշխատանքին:
“Քաղաքում” սերիալում Անուշիկի դերակատար Անաիս Սարդարյանը մարմնավորել էր “Գեյշայի հուշերը” ֆիլմի հերոսուհուն: Նա BRAVO.am-ին ասաց, որ նախաձեռնությունն իրեն անչափ դուր է եկել.“Հրաշալի միտք է: Չնայած զբաղվածությանս, սիրով համաձայնեցի մասնակցել”: Մեր հարցին, թե ինչ ընդհանրություններ է տեսնում իր եւ մարմնավորած կերպարի միջեւ, Անաիսը հումորով պատասխանեց.“Երեւի մի փոքր նման եմ չինացու:)”:
Անաիս Սարդարյանը` գեյշայի կերպարում
Քրիստինա Կարապետյանն էլ հանդես եկավ “Դքսուհի” ֆիլմից Ջորջիանայի դերում: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է զգում այդ կերպարում.“Քանի որ ցուցահանդես է, շեշտը դրել ենք արտաքին նմանության վրա”,-ասաց Քրիստինան, ով հանրությանն առավել ծանոթ է “Աննա” սերիալից Արեւիկի կերպարով:
Քրիստինա Կարապետյանը` Ջորջիանայի կերպարում
Արփինե Իսրայելյանին չճանաչեցին անգամ մտերիմները: Նա Կարիբյան ծովի իսկական ծովահեն էր` համապատասխան նայվածքով ու հագուստով, մի խոսքով, իսկական ավազակ էր:).“Այս կերպարն իմ ամենասիրելիներից մեկն է: Սիրում եմ նաեւ ֆիլմի դերասան Ջոնի Դեփին: Դիտել եմ նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը, ուսումնասիրել եմ կերպարը` բոլոր “խելառ” գծերով”:
Արփինե Իսրայելյանը` ծովահենի կերպարում
Կարիք չկար, որ դերասանուհի Անի Գալստյանը բարձրաձայնի իր կերպարի անունը. նա մարմնավորել էր Ֆրիդա Կալոյին.“Տաղանդավոր այս նկարչուհու ձեռագիրը երբեք չես շփոթի: Կարծում եմ` դերասանի համար էլ կարեւոր է նման ինքնատիպությունը”:
Նա նաեւ նշեց, որ նախկինում էլ առիթ է ունեցել ներկայանալ որպես Օդրի Հեփբերն, թագուհի Էլիզաբեթ եւ ոչ միայն.“Այս կերպարները մեկ ընդհանրություն ունեն. բոլորն էլ գունեղ, հետաքրքիր անհատականություններ են, որոնց չես կորցնի ամբոխում: Միգուցե փոքր-ինչ չափազանցնում եմ, քանի որ կերպարներիս վերաբերվում եմ այնպես, ինչպես կվերաբերվեի երեխաներիս` սիրով ու հոգատարությամբ”:
Անի Գալստյանը` Ֆրիդա Կալոյի կերպարում
Անի Գալստյան դերասանուհին հանրությանը հայտնի է իր տարբեր դերերով. խաղացել է “Վտանգավոր շրջադարձ”, “8 սիրագորով կանայք” պիեսներում, “Ո՞ւր է իմ տղամարդը”, “Ընտրյալները” սերիալներում, էպիզոդիկ դերեր է խաղացել “Poker.am” եւ “Քայլ ձիով” ֆիլմերում եւ այլն:
“ԱԵԳ” հիմնադիր Սաթենիկ Շատիրյանի խոսքով` նախատեսում են համախմբել արվեստի տարբեր ճյուղերում գործող երիտասարդների` իրականացնելու մշակութային միջոցառումներ` ներկայացումներ, ֆիլմերի նկարահանում, նկարչական ցուցահանդեսներ եւ այլն.“Ուզում ենք ի հայտ բերել տաղանդների, ովքեր ստեղծագործում են, բայց չունեն իրենց դրսեւորելու հնարավորություն”:
Սեւ կարապ Քրիստինե Գրիգորյանը եւ Գեղամ Սերոյանը` Զոռոյի կերպարում
Ցուցահանդեսի ժամանակ հանդիսատեսի սիրտը գրավեցին նաեւ Զոռռոն` Գեղամ Սերոյանն` իր կրքոտ պարով, “Սեւ կարապը”` Քրիստինե Գրիգորյանն` իր բալետային պարով, Դիմակը` Լեւոն Բեգլարյանը, ով կյանքում դիմակավոր մարդկանց կոչ էր անում կրել իր կանաչ դիմակից եւ այլք:):
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Սաթենիկ Շատիրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: