×


Անահիտ Կիրակոսյան.«Վիրահատությունիցս հետո Արտակը մշտապես կողքիս է եղել»

Անահիտ Կիրակոսյանը շուրջ երկու շաբաթ ստիպված է եղել բացակայել աշխատանքից, իսկ պատճառն առողջական խնդիրներն են.«Նշիկներս բորբոքվել էին,  մոտ մեկ տարի փորձում էի բուժիչ միջոցներով հաղթահարել խնդիրը, բայց բժիշկս որոշեց, որ պետք է վիրահատական միջամտություն»,-BRAVO.am-ին ասել է նա:

Անահիտ Կիրակոսյանը


Դերասանուհին մեզ հետ զրույցում նշել է, որ առաջին անգամ է տեւական ժամանակով «անգործ» եղել.«Վախ չունեի, ավելի շատ տխուր էի աշխատանքից բացակայելու համար, քանի որ գործս շատ եմ սիրում: Նույնիսկ տղայիս ծնվելուց հետո հինգ օր անց աշխատանքի եմ անցել»:

Անահիտը հաջորդ շաբաթվանից հեռուստադիտողին կրկին բարի լույս կմաղթի «Առավոտը Շանթում» ծրագրի տաղավարից.«Փորձել էինք այնպես անել, որ աշխատանքը շատ չտուժի: Ինձ փոխարինել է գործընկերուհիս` Անի Ահարոնյանը, ինչի համար շատ շնորհակալ եմ, իսկ «Խոպանի տեսություն» սիթքոմի համար դեռ կային իմ մասնակցությամբ նկարահանված տեսարաններ»:

Անահիտ Կիրակոսյանը` որդու եւ ամուսնու հետ


Դերասանուհու խոսքով` հետվիրահատական շրջանում իրեն շատ է օգնել ամուսինը. «Արտակը շատ հոգատար է, մշտապես կողքիս է եղել: Երեխաներս եւս շատ ուշադիր էին, աղջկաս դասղեկն ինձ տեսակցելու էր եկել ծաղիկներով, իսկ մայրս օգնել է տան հարցերում: Ես էլ հասցրի փոքր-ինչ հանգստանալ, ֆիլմեր դիտել եւ պոեզիա կարդալ»:

BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում եւ առողջություն է մաղթում Անահիտին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի  եւ Անահիտի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW