×


Անահիտ Կիրակոսյանը` 26-ամյակը չնշելու պատճառի եւ Մանանա Գեւորգյանի անակնկալի մասին

Անահիտ Կիրակոսյանը երեկ դարձել է 26 տարեկան։ Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհու տարեդարձը հագեցած է եղել աշխատանքով: Նա առավոտյան «Շանթ»-ի ուղիղ եթերում էր, այնուհետեւ «Խոպանի տեսություն» սիթքոմի նկարահանմանը, իսկ երեկոյան Համազգային թատրոնում բեմ է բարձրացել «Համլետ» ներկայացման կազմի հետ.«Ի սկզբանե որոշել էի՝ այս տարի ծնունդս որեւէ կերպ չնշել, որովհետեւ այս ապրիլը բոլորիս համար ծանր է, եւ խնջույք անելու ցանկություն ու տրամադրություն բոլորովին չունեի»։

Անահիտ Կիրակոսյանն` ամուսնու հետ


Հոբելյարին, սակայն, կեսգիշերին ուրախացրել է ընտանիքը.«Աղջիկներս միշտ ուշադիր են, զարդարել էին սենյակը, տորթ էին բերել եւ երգ էին պատրաստել հատուկ ինձ համար։ Մտածում էի, որ սովորական օր կլինի, բայց տարբերվեց։ Տղաս էլ գիշերազգեստով եկավ հյուրասենյակ, աղջիկների անցուդարձից հասկացավ, որ իմ ծնունդն է, հարցրեց` հաց ենք ուտելու. ծնունդներն ասոցացնում է ճաշկերույթի հետ:): Շատ զվարճալի էր, շնորհավորեց, համբուրեց ու ասաց՝ «մամա, դու իմ հրաշքն ես»։ Դրանից ավելի լավ շնորհավորանք չկա»։

Անահիտին անակնկալ է մատուցել ընկերուհին՝ Մանանա Գեւորգյանը, ով սիթքոմի նկարահանմանը եկել է դերասանուհու նկարը պատկերող տորթով ու փուչիկներով. «Մանանան կարողացավ տրամադրությունս բարձրացնել՝ անսպասելի հայտնվելով տաղավարում»։

Անահիտ Կիրակոսյանը եւ Մանանա Գեւորգյանը


Խոսելով աշխատանքի մասին՝  դերասանուհին հայտնել է, որ առաջիկայում նախատեսված է իր մասնակցությամբ «Սիրում եմ քեզ, Երեւան» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան.«Սպասում եմ, թե երբ կհայտնվի կինոթատրոններում, իսկ այս պահին նոր այլ դերեր չունեմ։ Չեմ ստի, թե շատ առաջարկներ ունեմ, եթե ստանամ, միայն ուրախ կլինեմ»։

BRAVO.am-ը շնորհավորում է երգչուհուն եւ հետաքրքիր նոր դերեր մաղթում:

BRAVO.am
Լուսանկարները` Անահիտ Կիրակոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW