×


Անահիտ Կիրակոսյանին ցնցել է ամուսնու անակնկալը :)

Անահիտ Կիրակոսյանն այսօր` ապրիլի 28-ին, դարձել է 24 տարեկան: BRAVO.am-ը շնորհավորել է Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհուն եւ հետաքրքրվել` ինչպես է անցկացնում իր համար տոնական օրը:):

Անահիտ Կիրակոսյանն` ամուսնու հետ


Քանի որ երկուշաբթին աշխատանային օր է, հոբելյարը կիրակի երեկոյան է նշել տարեդարձը` մտերիմներին հրավիրելով Աբովյանում գտնվող ամառանոց.“Ներկա էին իմ եւ ամուսնուս հարազատներն ու ընկերները, որպես տանտիկին սեղան եմ գցել, խաշլամա ենք պատրաստել, շատ հայկական ծնունդ ենք արել: Երեկվանից այնքան լավ տրամադրություն ունեմ, որ դժվար է նկարագրել: Շատ հաճելի է, որ նամակներ ու զանգեր եմ ստանում անծանոթ մարդկանցից, նշանակում է` սիրում ու  գնահատում են”:

Անահիտի եւ Արտակի ավագ դուստրերը` Լաուրան ու Աննան, անակնկալ են մատուցել տորթի եւ երգի տեսքով.“Մտածում էի` մոմեր չեմ փչելու, բայց աղջիկներս Արտակի հետ ինձնից գաղտնի “ֆիլմային” տորթ էին պատվիրել` “Աշխարհի ամենագեղեցիկ տիկնոջը, մայրիկին, դերասանուհուն” գրությամբ: Կեսգիշերն անց նրանք ինձ համար երգեցին Լիդուշիկի եւ Նունե Եսայանի “Մամա” երգը: Փոքրիկս` Հայկը, այդ ժամանակ արդեն քնած էր: Երբ ինձ շնորհավորում էին, որդիս բարկացած ինչ-որ բաներ էր խոսում, չէինք հասկանում` ինչ է ասում:)”:

Անահիտ Կիրակոսյանը` Հովհաննես Դավթյանի եւ Մառա Սարուխանյանի հետ


Դերասանուհուն ամենից շատ զարմացրել է ամուսնու նվերը.“Նրանից ոչինչ չէի սպասում, որովհետեւ օրեր առաջ է Սլովենիայից նվերներով վերադարձել, բայց նվիրեց մի տուփ, որի մեջ ավտոմեքենայի լուսանկար եւ փաստաթղթեր էին: Շոկի մեջ էի. այն մի քանի օրից կհասնի Երեւան:): Վարորդական իրավունք դեռ չունեմ, բայց այնքան ոգեւորված եմ, որ արագ կսովորեմ կանոնները, կհանձնեմ թեստը, կպարապեմ պրոֆեսիոնալ վարորդի հետ, որ սիրողական մակարդակով չվարեմ”:

Հիշելով իր ամենատպավորիչ ծննդյան տոները` նա հետեւյալն է նշել.“Շքեղ ծնունդներ չեմ ունեցել. մանկության տարիներիս սուղ պայմաններում էինք ապրում, բայց ընտանեկան ջերմություն կար: Հիշում եմ` 8 տարեկանում դասընկերներս եկել էին մեր տուն, մայրս իմ սիրելի թխվածքն էր պատրաստել: Իսկ 20-ամյակիս օրը թատրոնում “Անուշ”-ն էի խաղում, ավարտին հնչեց “Ծնունդդ շնորհավոր” երգը, հանդիսատեսը սկսեց ծափահարել. առաջին անգամ այդքան մարդ դարձավ իմ տարեդարձի մասնակիցը: Թատրոնի անձնակազմի կողմից էլ նվերներ ստացա, շատ հիշարժան օր էր”:

Անահիտ Կիրակոսյանը` դստեր հետ


Անահիտն այսօր աշխատանքային մթնոլորտում շարունակում է տոնել 24-ամյակը. երեկոյան թատրոնում փորձի ժամանակ խաղընկերները եւս շնորհավորել են, իսկ առավոտյան “Շանթ” հեռուստաընկերության խոհանոցային ծրագրի նկարահանման ընթացքում արդեն հասցրել է լսել ջերմ մաղթանքներ:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Անահիտ Կիրակոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW