×


Անահիտ Հարությունյանի էկզոտիկ հանգիստը սիրելիի հետ

Անահիտ Հարությունյանի` Դուբայում հանգստի մասին արդեն պատմել ենք: Մոդելն ամառային արձակուրդի ընթացքում հասցրել է այցելել նաեւ Սինգապուր, այս անգամ արդեն սիրելիի ուղեկցությամբ:

Անահիտ Հարությունյանը՝ Սինգապուրում


«Դեռեւս անցյալ տարի էինք պլանավորել մեկնել այնտեղ, ինչը հանգամանքների բերումով հետաձգվեց, եւ որոշեցինք իրականացնել այս ամառ: Նախատեսել էինք այցելել միայն Սինգապուր, քանի որ, ցավոք սրտի, հանգստի համար հատկացված ժամանակը երկուսիս համար էլ շատ քիչ էր: Մեկնել էինք օգոստոսի երկրորդ կեսին` մեկ շաբաթով»,-BRAVO.am-ին ասել է Անահիտը:

Նրա խոսքով` իր համար յուրահատուկ հոբբի է այցելել այնպիսի վայրեր, որտեղ երբեք չի եղել: Սինգապուր մեկնելու որոշումն էլ մեծ մասամբ դրանով է պայմանավորված: Չայցելած վայրերի մի ցուցակ ունի, որի բոլոր կետերի դիմաց հույս ունի՝ « + » նշանը կդնի:

Անահիտ Հարությունյանը՝ Դուբայում


Անահիտին տպավորել է Սինգապուրում կարգուկանոնի վերահսկողությունը. «Յուրահատուկ երկիր է` տնտեսապես զարգացած, տեխնիկական լայն հնարավորություններով: Փողոցում գործնականում ոստիկանության չես հանդիպի. կարգուկանոնը պահպանվում է ամենուր տեղադրված տեսախցիկների միջոցով: Բավական խոշոր տուգանք է նախատեսված հասարակական կարգը խանգարելու, փողոցում ծխելու համար»:

Ճանապարհորդել սիրող մոդելը նշել է, որ Սինգապուրն ունի վայրեր, որոնք, համոզված է` չայցելելու դեպքում կարող ես համարել, որ այդ երկրում չես եղել: Դրանց թվում են «Marina Bay Sands» ու մյուս երկնաքերերն` իրենց դիտահրապարակներով,  բուսաբանական այգին, «China Town»-ը, «Little India»-ն եւ անթիվ-անհամար առեւտրի կենտրոնները:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անահիտ Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW