Մայիսի 18-ը Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի համար տոնական է. երեկ զույգի որդու տարեդարձն էր։ Արմանի 6-ամյակը նշել են երեւանյան սրճարաններից մեկում։ Հյուրերի թվում են եղել ընտանիքի հարազատները, տղայի մանկապարտեզի ընկերները, նաեւ Անահիտի ընկերուհիներն` իրենց երեխաների հետ։ BRAVO.am-ի լուսանկարիչը ֆիքսել է երեկույթի հիշարժան պահերը։
Անահիտ Սիմոնյանի եւ Հայկոյի որդու 6-ամյակին
Մանկական խնջույքի հերոսներն Արմանի ամենասիրելի կերպարներն են՝ Սարդ-մարդն ու Բեթմենը, նաեւ ռոբոտը, որոնց ներկայությունից փոքրիկները ոգեւորվել են։
Անահիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ նախապես պլանավորել էին բոլոր դետալները։ Երգչուհու եւ որդու զգեստները, տոնական տորթն ու գունեղ պարագաները եւս մուլտային թեմատիկայով էին:
Անահիտ Սիմոնյանի եւ Հայկոյի որդու 6-ամյակին
«Արմանը ոգեւորված էր, իսկ երբ նրա տրամադրությունը բարձր է, բոլորիս տրամադրությունն էլ բարձրանում է։ Նա ուրախացավ ընկերների, մուլտհերոսների, ռոբոտի ներկայությունից, նաեւ ակտիվ պարում էր իր սիրելի երգերի ներքո։ Շատ է սիրում լեգոներով խաղալ, սպասում էր նոր լեգոների, որոնք նվեր ստացավ»,-պատմել է Անահիտը:
Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն` իրենց որդու հետ
6-ամյա Արմանն այս տարի դպրոց կհաճախի, այժմ նախադպրոցական, նաեւ մեծ թենիսի պարապմունքների է հաճախում.«Սպորտի տանում ենք ֆիզիկական ընդհանուր զարգացվածության համար, նպատակ չունենք, որ մարզիկ դառնա։ Արդեն ցանկանում է դպրոց գնալ, մաթեմատիկան, կարծես, սիրում է։ Ես այնքան էլ չեմ ուզում, որ երաժշտության ուղին ընտրի, հիմա տարված չէ երաժշտությամբ»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: