Հայկական սերիալներից հայտնի Անատի Սաքանյանի՝ փետրվարին տեղի ունեցած ամուսնության մասին պատմել ենք: Նա եւ Էդգարը Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատանիներով փոխանակվելուց հետո իրենց միությունը հարազատների եւ ընկերների հետ նշեցին ռեստորանային համալիրներից մեկում:
Անատի Սաքանյանն՝ ամուսնու հետ
Անատին թեեւ նոր լուսանկարներ է հրապարակել խնջույքից, նախընտրում է անձնական կյանքի մանրամասներով չկիսվել, իսկ մեզ հետ զրույցում միայն ասել է, թե որքանով է փոխվել կյանքն ամուսնությունից հետո.«Այն, որ երջանիկ եմ, տալիս է բոլոր հարցերի պատասխանը:)»:
Պարզվում է՝ դերասանուհին չի հրաժարվել հարսի ճերմակ զգեստ հագնելու մտադրությունից, միայն թե այն թողել է մեղրամսի ժամանակ: Հարսանեկան ճամփորդության համար զույգն ընտրել է Մալդիվյան կղզիները:
Անատի Սաքանյանը
Անատին BRAVO.am-ին հայտնել է, որ ուղեւորությունն աշխատանքային զբաղվածության պատճառով հետաձգել են.«Այս շրջանում նկարահանումներ ունեմ: Շուտով «Քարե դարդ» սիթքոմի դերասաններով երաժշտական-հումորային ծրագրով ԱՄՆ հյուրախաղերի կմեկնենք»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անատիի անձնական արխիվից


×
24,284





