×


Անդրե Սիմոնյանը` ակումբներում տղա «խոսեցնող» աղջիկների մասին :)

“The Beautified Project” խումբը 4 ամսվա ժամանակավոր դադարից հետո կներկայանա մենահամերգով եւ նոր տեսահոլովակով։ “I Found a Way” երգի հեղինակն Անդրե Սիմոնյանն է։ Տեսահոլովակի հերոսուհին նյույորքաբնակ նկարչուհի-դերասանուհի Լյուսի Աբդալյանն է, որն, ըստ սյուժեի, սպիտակ տարածքում նկարում է տարբեր պատկերներ։ 

Անդրե Սիմոնյանը` “I Found a Way” տեսահոլովակի նկարահանումներին


Ալտերնատիվ ռոք-խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ “I Found a Way” երգն ունի նախապատմություն, եւ պատմել, թե ով է իրեն ոգեշնչել.“Երգն այն աղջիկների մասին է, որոնք ակումբներում մոտենում են տղաներին եւ սկսում են խոսել։ Սովորաբար, այդ զրույցները դատարկ ու անիմաստ են։ Իհարկե, հակառակ երեւույթն էլ կա, բայց ես գրել եմ տղաների տեսանկյունից:)։ Տարիներ առաջ մեր խմբի նախկին թմբկահարը հենց այն դեմքերից էր, որ նստում էր բարում կամ ակումբում, բայց խոսելու հավես չուներ։ Երբ նրա հետ ուզում էին շփվել, տխուր ու անհավես էր խոսում։ Նրա կերպարը դարձավ երգի թեման”։

Անդրեի խոսքով` տեսահոլովակի սցենարն ու գաղափարն իրենն է,  ռեժիսորական աշխատանքը ստանձնել է լուսանկարիչ Արվին Քոչարյանը, իսկ օպերատորական աշխատանքն ու մոնտաժն իրականացրել է Մարիամ Գեւորգյանը։

“I Found a Way” տեսահոլովակի հերոսուհի Լուսի Աբդալյանը


Ռոք-խմբի տարեվերջին մենահամերգը կկայանա հոկտեմբերի 30-ին՝ “Տիկնիկային” թատրոնում։ Տղաների հետ ելույթ կունենան նաեւ Սոնա Ռուբենյանն ու Էվա Ոսկանյանը։ Խմբի դաշնակահար Առլենը հայտնել է, որ այդ օրը ներկայացնելու են խմբի հայտնի ու սիրված երգերը.“Հիմնականում կլինեն մեր երեք սկավառակների ճանաչված երգերը, բացի այդ կնվագենք նոր գործեր։ Փորձել ենք ընդգրկել երկրպագուների կողմից սիրված երգերը”։

Հանգստի ընթացքում երաժիշտերը գրել են նոր երգեր եւ զուգահեռ զբաղվել այլ աշխատանքներով. “Հաջորդ տարվա ընթացքում կներկայացնենք մեր նոր երգերն ու գաղափարախոսությունը։ Եղբայրս՝ Արմենը, նաեւ ձայնագրում է իր սոլո երգերը։ Արմենի երգերն ավելի պրոգրեսիվ ոճում են, ես էլ ունեմ ստեղծագործություններ, բայց քանի որ ճարտարապետ եմ, հիմնականում զբաղվում եմ գրասենյակային գործով եւ ամռանը կարողացա ավարտին հասցրել կիսատ մնացած երգերս։ Նաեւ կնոջս հետ հասցրել եմ տասն օրով հանգստանալ Բարսելոնում”։

Առլեն Շահվերդյանը` “I Found a Way” տեսահոլովակի նկարահանումներին


Անդրե Սիմոնյանն էլ այժմ աշխատում է մի նախագծի վրա, որը, հավանաբար, կներկայացնի դեկտեմբերին.“Շատ երկար ու բարդ պրոյեկտ է, որը պիտի ներկայացնենք Հայաստանում եւ մեկ այլ երկրում։ Դեռ բոլոր փակագծերը չեմ կարող բացել”։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Անդրե Սիմոնյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին