Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի եւ երաժիշտ, դաշնակահար Կարեն Մամիկոնյանի դուստրը՝ Մայան, դարձել է 10 տարեկան: Ամուսիններն աղջնակի օրը տոնի են վերածել:
«10 տարեկան մեր աղջիկ, ծնունդդ շնորհավոր: Այնքան սիրուն նկարներ ունեմ, բոլորն էլ տեղադրելու եմ»,- գրել է Ալավերդյանը եւ ընտանեկան ֆոտոշարք հրապարակել:
Ամռանը երգչուհին թողարկել է իր երկար սպասված առաջին ձայնասկավառակը՝ «Մանրատերեւ»-ը, որում ընդգրկված 7 օրորոցայինը նվիրել է աշխարհի բոլոր մայրերին եւ նրանց փոքրիկներին:
«Ձայնասկավառակի միտքն առաջացել է 10 տարի առաջ, երբ ծնվեց աղջիկս: Նրան քնեցնելիս չէի ուզում որեւէ երգ միացնել. պարտադիր ինքս էի երգում: Ընթացքում զգացի, թե որքան եմ հոգով զգում այդ երգերն ու ինչքան կուզեմ, որ իմը դառնան ու նոր գործիքավորմամբ մատուցվեն»,- պատմել էր նա:
«Մանրատերեւ»-ի մասին կարդացեք եւ օրորոցայինները լսեք այստեղ:


×
1,246





