×


«Առաջ ես այսպիսին էի, հիմա այսպիսին եմ». Տարոն Իսպիրյան

Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ ցույց տվել, թե որքան է փոխվել իր կազմվածքը:

«Առաջ ես այսպիսին էի, հիմա այսպիսին եմ: Ու անչափ շնորհակալ եմ, որ դուք ինձ իմ բոլոր կերպերով սիրել եք ու շարունակում եք սիրել: Ես էլ ձեզ՝ անչափ»,- գրել է նա:

Ավելի վաղ «Սրտի տանիքներով» հաղորդման ընթացքում խոստովանել էր, որ ավելորդ քաշ չի ունեցել միայն ծնվելիս, երբ կշեռքը 3,9 կգ է ցույց տվել: Դրանից հետո նրա քաշը շարունակել է կտրուկ ավելանալ:

«Հիմա, որ նայում եմ այդ հին լուսանկարները, վիդեոները, կարծես կորած եղբայրս լինի։ Նայում եմ, չեմ հասկանում՝ ով է։ Խոստումներ էի տալիս ինքս ինձ ու այն մարդկանց, ովքեր անհանգստանում էին իմ առողջության համար, բայց չէի կարողանում կատարել։ Հասա մի կետի, երբ որոշեցի՝ իսկապես պիտի հավաքվեմ ու փրկեմ ինձ։ Եվ ստացվեց: 

Նիհարելուց հետո կյանքիս որակը շատ է փոխվել: Առաջին հերթին բացահայտել եմ, որ ճաշակ ունեմ: Առանց ավելորդ քաշի ապրելը շատ դրական էմոցիաներ է տալիս, թեթեւանում ես, ու այլ կերպ է դառնում կյանքը։ Ես երբեք չեմ բողոքել իմ քաշից, էլի երջանիկ, ուրախ ապրում էի. գիրությունն իմ դժբախտությունը չի եղել։ Բայց դե մեծանում ես ու գիտակցում՝ ինչքա՞ն կարող ես այդպես շարունակել։ Այսպես 15 անգամ ավելի լավ է, քան այն ժամանակ»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW