×


Անի Ամիրյանի 31-ամյակի անակնկալներն ու Մերաբովայի շնորհավորանքը

Ամիրյանների համար այս ամիսը տոնական է: Սեպտեմբերի 22-ին ծնվել է հաղորդավար Արտավազդ Ամիրյանի առաջնեկը, իսկ օրեր առաջ էլ իր 31-ամյակն է նշել նրա քույրը` Անին: BRAVO.am-ը շնորհավորել է հոբելյարին, հետաքրքրվել օրվա մանրամասներով ու պարզել անակնկալների թիվը:):

Անի Ամիրյանը եւ Ստեփան Ղամբարյանը


Թեեւ Անին նախապես չի ծրագրել նշել տարեդարձը, սակայն հարազատներն այլ մտադրություններ են ունեցել: Նախ նրան առաջինը շնորհավորել է դերասան Ստեփան Ղամբարյանը.«Քանի որ օրվա ընթացքում երեխայի հետ շատ եմ վազվզում, շուտ էի պառկել քնելու, բայց կեսգիշերին արթնացրեց ամուսինս եւ ծաղիկներ նվիրեց, այնուհետեւ մեզ հյուր եկան եղբայրներս` Հայկը, Արտավազդը` կնոջ հետ, քույրս, եւ միասին նշեցինք»: 

Անիի “ֆեյսբուքյան” էջում բարեմաղթանքների թիվը գերազանցում է 100-ը, իսկ օրվա ընթացքում նրա հեռախոսը չի լռել.«Կարծում եմ` բոլորն էլ իրենց ծննդյան օրը լավ խոսքեր են լսում ու հուզվում են: Մինչեւ 30 տարեկանս միշտ նշել եմ, բայց միշտ էլ չեմ սիրել ռեստորանային ճոխ ծնունդներ, որտեղ հրավիրավում են մարդիկ, որոնց մեկ կամ երկու անգամ ես տեսել կյանքումդ, չեմ սիրում նաեւ թանկ նվերներ: Առհասարակ, սիրում եմ մտերիմների հետ անցկացնել հանգիստ միջավայրում: Իսկ 31-ամյակս բավական խառը ստացվեց»:

Փոքրիկ Մարթան մայրիկի համար բացիկ է պատրաստում


Տարեդարձի օրը նա հասցրել է դստերը մանկապարտեզից հետո մանկական սրճարան տանել:).«Մարթան դաստիարակի օգնությամբ ինձ վարդով ու իր պատրաստած բացիկով շնորհավորեց. ամենաթանկ նվերս է»:

Նախկինում որպես երգչուհի հանդես եկող Անիին հաճելի անակնկալ է մատուցել նաեւ հորեղբոր կինը.«Իմանալով, որ շատ եմ սիրում Մարիամ Մերաբովային, հրավիրեց նրա երեւանյան համերգին: Երեկոյի ընթացքում Մերաբովան անձամբ շնորհավորեց ինձ, լուսանկարվեցինք… Իսկապես մեծ նվեր էր ինձ համար»:

Արտավազդ Ամիրյանի կինը, Մարիամ Մերաբովան եւ Անի Ամիրյանը


Անի Ամիրյանը շուտով կվերսկսի մասնագիտական գործունեությունը.«Քանի որ բալիկս արդեն մանկապարտեզ է հաճախում, առաջիկայում կրկին դերասանի վարպետություն կդասավանդեմ Մանկավարժական համալսարանում եւ կաշխատեմ Հանրային ռադիոյում` որպես ծրագրերի ղեկավար»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Անի Ամիրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW