«3 շաբաթ Երեւանում» ֆիլմի` օրերս տեղի ունեցած պրեմիերային գլխավոր հերոսուհիներից Անի Գալստյանը ներկայացել էր սիրելիի ուղեկցությամբ: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իրենց ծանոթության մասին ու նշել, թե ինչ ճանապարհ են անցել միասին:):
Անի Գալստյանը` սիրելիի հետ
Անին հայտնել է, որ ընտրյալը` Վահանը, աշխատում է պետական կառավարման ոլորտում.«Համոզված եմ` անունը բնութագրում է մարդուն: Ծանոթացել ենք հանգամանքների բերումով. 2015-ին մի ընթացք միասին ենք աշխատել: Փետրվարի 11-ը մեր ծանոթության եւ հետագայում հաստատված մեր մտերմության սկիզբն է»:
Դերասանուհուց հետաքրքրվել ենք` արդյոք հեշտ է եղել գրավել իր սիրտը. «Եթե իրեն հարցնեմ, գուցե ինձ խնայի ու չխոստովանի իր հաղթահարած դժվարությունները: Իսկ եթե ինքս պատասխանեմ` երբեք միտումնավոր չեմ բարդացրել մի բան, որ ամենաբարդն է, միեւնույն ժամանակ` ամենապարզը: Նրա անկեղծությանն անկեղծությամբ պատասխանեցի, մնացածն Աստծո կամեցողությամբ եղավ»:
Անի Գալստյանը` սիրելիի հետ
Անին նշել է, որ սիրելին ուրախանում է իր հաջողություններով.«Նա ինձ մղում է ձգտել առավելագույն արդյունքի։ Երբ անհանգիստ եմ, նույնչափ մտահոգ է նաեւ նա: Նրան հետաքրքիր է այն ամենն, ինչ ես եմ անում»:
Զույգի սիրելի զբաղմունքներից է միասին զբոսնելը.«Անպայման զրուցում ենք, արտահայտում ենք մեր տարբեր կամ համընկնող կարծիքները: Ընդհանրություններ շատ ունենք, օրինակ` սննդի հարցում. հաճախ իրարից անկախ ճաշացանկից միաժամանակ նույն բանն ենք ընտրում:)»:
Անին չգիտի` երբ կհասնեն հարաբերություններն օրինականացնելու շեմին, ասում է` կարեւորը` հանդիպել ու իրար հասկանալու լեզուն են յուրացնում:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Անիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: