«MarDashyan Show» նորաստեղծ ծրագիրը, որի մասին պատմել ենք սեպտեմբերին, այլեւս չի ցուցադրվում «21TV»-ով: Նախագծի կարճ կյանքը հեռուստադիտողը պայմանավորում է Անի Դաշյանի եւ Մարինա Գրեգի միջեւ հավանական վիճաբանությամբ, սակայն նախկին գործընկերուհիները BRAVO.am-ի հետ զրույցում հերքել են այդ լուրը:
Անի Դաշյանը
«Չենք վիճել: Չնայած` այլեւս միասին չենք աշխատում, շարունակում ենք մնալ լավ ընկերներ, կիսել մեր ուրախությունն ու տխրությունը, ամեն օր «բամբասել» ու լավ ժամանակ անցկացնել: Մեր ընկերությունը շատ ամուր է, քանի որ հիմնված է փոխադարձ վստահության վրա»,-ասել է Անի Դաշյանը:
Մարինա Գրեգը
Մարինա Գրեգը եւս նշել է, թե «MarDashyan Show»-ի անժամանակ ավարտն իր ու Անիի հարաբերությունների հետ կապ չունի.«Ես դադարեցրել եմ իմ համագործակցությունը հեռուստաընկերության հետ` աշխատանքային ոճերի տարբերության պատճառով: «21TV»-ի եթերում ինձ այլեւս չեք տեսնի, սակայն կհանդիպենք այլ հեռուստաընկերության եթերից»:
Անի Դաշյանն էլ օրերս հանդես է եկել նոր` «Կարմիր շրթներկ» հաղորդաշարի շրջանակում: Հաղորդավարուհու խոսքով` նոր ծրագիրը կանանց եւ աղջիկների համար է եւ հենց այդ պատճառով հետաքրքրում է նաեւ տղամարդկանց:).«Վերջերս բացահայտեցի կարմիր շրթներկի գերբնական ուժը: Այն առեղծվածային է դարձնում յուրաքանչյուր կնոջ»:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/ Bravo.am
Լուսանկարները` «21TV»-ի, Անի Դաշյանի եւ Մարինա Գրեգի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: