Հուլիսի 18-ին Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին ավտովթարի ենթարկված Անի Երանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով, որ ապաքինվում է:
Անի Երանյանը
«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստանում, աղոթում էին մեր համար: Հավատացեք, որ Ձեր ջերմ խոսքերը եւ վերաբերմունքը շատ մեծ լումա ունեցան մեր շուտ ապաքինման հարցում: Մենք արդեն քիչ-քիչ ապաքինվում ենք: Բարի լույս բոլորին»,- գրել է Անին:
Անի Երանյանը
Նշենք, որ դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալով` իր ցանկությամբ տեղափոխվել է Երեւան եւ այսօր էլ կմնա հիվանդանոցում: Անին կոտրվածքներ չունի, պատռվածք կա դեմքին եւ ականջի հետնամասում:
Անի Երանյանը
BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում վթարից տուժածներին:
Bravo.am
Լուսանկարները՝ Bravo.am-ի եւ Անի Երանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: