Հ1-ի մի շարք սերիալների ռեժիսոր Ելենա Արշակյանը երեկ` հուլիսի 2-ին, դարձել է 29 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ծննդյան տարեդարձը սկսել է տոնել կեսգիշերից եւ օրվա ընթացքում հասցրել է կտրել երեք տորթ:):
Ռեժիսոր Ելենա Արշակյանը դարձել է 29 տարեկան
“Առաջինն ինձ հյուր եկան Անի Երանյանն ու մեր անձնակազմից Հրաչ Մանուչարյանը, որոնց հետ նշել ենք մինչեւ լուսաբաց:): Նրանք ինձ համար հրավառություն էին կազմակերպել Օպերայի բակում, ինչպես նաեւ կիթառահար էին հրավիրել, որը Ռուբեն Հախվերդյանի երգերով գեղեցկացրեց օրս”,-պատմել է ռեժիսորը:
Ելենա Արշակյանը ծննդյան երկրորդ տորթը կտրել է նկարահանման հրապարակում` գործընկերների ու ընկերների հետ, իսկ հետո ինքն իրեն նվեր արել:).“Նկարահանվեցի փաստաբանի օգնականի դերում… Մասնագիտությունս փոխելու նպատակ չունեմ, պարզապես որոշեցի փոքրիկ դրվագում ինձ դերասան տեսնել”:
Ելենա Արշակյանը եւ Աննա Հարությունյանը
Ռեժիսորի խոսքով, երեկոյան էլ ընկերուհիների հետ հրաշալի ժամանակ է անցկացրել երեւանյան ռեստորաններից մեկում: Նա տեղեկացրել է, որ խնջույքը կազմակերպել էր դերասանուհի Անի Երանյանը:).“20-ամյակիցս սկսած` նշում եմ բացառապես ընկերուհիներիս հետ: Այս անգամ ինձ հետ էին Անի Երանյանը, Աննա Հարությունյանը, Անահիտ Մխիթարյանը, ֆրանսահայ ռեժիսոր Սաթենիկ Խաչատրյանը եւ ուրիշներ”:
Անի Երանյանը եւ Ելենա Արշակյանը
Խոսելով անակնկալներից եւ նվերներից` Ելենա Արշակյանը նշել է, որ երեկոյի ընթացքում իր համար գեղեցիկ երգ են կատարել սերիալային դերասաններ Արթուրն ու Անդրանիկը, բազմաթիվ ծաղկեփնջեր, ինչպես նաեւ զարդեր է ստացել.“Ամուսինս էլ ուղեգիր է նվիրել Անապա-Սոչի-Գելենջիկ-Ղրիմ ուղղությամբ: Վաղն աղջկաս հետ կմեկնեմ, իսկ ավելի ուշ մեզ կմիանա նաեւ նա: Նախորդ տարի Անի Երանյանի մայրիկն ինձ “Նարեկ” աղոթագիրքն էր նվիրել, այս անգամ ընկերներիցս մեկից կրկին ստացա այն”:
Ելենա Արշակյանի ծննդյան տարեդարձին
Ի դեպ, ռեժիսորը սեւ քարերով մատանիների հավաքածու ունի, որն երեկվանից համալրում է Անի Երանյանի նվերը:):
BRAVO.am-ը շնորհավորում է Ելենա Արշակյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: