Երեկ` հուլիսի 18-ին, Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին ավտովթարի ենթարկված Անի Երանյանի առողջական վիճակը կայուն է, ինքնազգացողությունը` լավ: Այս մասին BRAVO.am-ին հայտնել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքից:
Անի Երանյանը
Նշենք, որ դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալով` իր ցանկությամբ տեղափոխվել է Երեւան եւ այսօր էլ կմնա հիվանդանոցում: Անին կոտրվածքներ չունի, պատռվածք կա դեմքին եւ ականջի հետեւամասում:
Անի Երանյանը
BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում վթարից բոլոր տուժածներին:
BRAVO.am


×
16,550





