×


Անի Երանյան.\"Տխրությունս կապ չունի սիրած էակի բացակայության հետ”

Փետրվարի 4-ը Անի Երանյանի համար յուրաքանչյուր տարի անակնկալներով լեցուն է. այսօր դերասանուհու ծննդյան օրն է:): Նա BRAVO.am-ին պատմել է, որ 23-ամյակի առթիվ առաջին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ստացել է հենց կեսգիշերին` նոր ֆիլմի նկարահանման հրապարակում:

Անի Երանյանը


Գործընկերներն էստաֆետը հանձնել են Անիի մյուս մտերիմներին.“Փուչիկներով, տորթերով մեր շենքի շքամուտքում ինձ էին սպասում: Ուրախությունն ու բարձ տրամադրությունը շարունակվել է մինչեւ լուսաբաց”,- ասել է հոբելյարը` հավելելով, որ դեռեւս չի որոշել` ինչպես է երեկոն անցկացնելու, բայց ցանկացած դեպքում իր հետ են լինելու ընկերուհիները:

Դերասանուհու խոսքով` նախորդ տարիներին մեծ ոգեւորությամբ է նախապատրաստվել տարեդարձին, իսկ այս անգամ ամեն ինչ այլ է.“Ծննդյանս օրը միշտ ուրախ եմ եղել եւ անցնող տարիների մասին երբեւէ չեմ մտածել: Հիմա անբացատրելի տխրություն եմ զգում. չգիտեմ ինչու, ուզում էի 22 տարեկան մնալ: Բայց հոգեվիճակս կապ չունի սիրած էակի բացակայության հետ: Հարազատ մարդիկ կան, ովքեր հաճելի խոսքեր, բարեմաղթանքներ են ասում` լրացնելով այդ բացը: Եթե սիրեի ու սիրահարված լինեի, գուցե տխրեի, բայց ամեն ինչ անցել է, այդ բացն այլեւս չեմ զգում”:

Անի Երանյանը


Անի Երանյանին խորհրդանշական պատկերներով տորթեր են մատուցել, հայրիկի` գումարի տեսքով նվերն օրեր առաջ է ստացել, նշում է` մայրիկն էլ օծանելիքով չի սահմանափակվի.“Օրվա ընթացքում դարձյալ անակնկալներ կանի:)”:

23-ամյա դերասանուհին կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է լավ մարդկանցով շրջապատված լինելը, իսկ գործնական հաջողությունների համար շնորհակալ է ծնողներին, ովքեր իրենց խորհուրդներով միշտ աջակցում են:

BRAVO.am-ը շնորհավորում է Անի Երանյանին` մաղթելով ստեղծագործական վերելքներ, սեր եւ երջանկություն:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW